Այսօր թիմն այս շաբաթվա վերջին մարզումն անցկացրեց: Բացակայում էին հավաքականներ մեկնած ֆուտբոլիստներն ու Խեսեն: Արբելոան, Իլյարան, Նաչոն, Չիչարիտոն ու «Կաստիլյայի» ֆուտբոլիստներից մի քանիսը աշխատում էին Անչելոտիի հետ: Նավասն ու երկրորդ թիմի դարպասապահներն աշխատում էին Վիլյամ Վեկիի հետ:
Թեթև վազքից հետո ֆուտբոլիստները բաժանվեցին երկու խմբի ու սկսեցին աշխատել գնդակով: