HalaMadrid TV MOBILE

ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԲԱՑԻ ՊԱՇՏՊԱՆԻՑ ԻՆՁ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՆԱԵՎ ՀԱՐՁԱԿՎՈՂ»
21:32:33 04.08.2010

Պորտուագալցի մասնագետը արդեն մի քանի շաբաթ մարզում է թիմը ու քիչ թե շատ ծանոթ է խաղացողներին: «Record»-ին տված իր հարցազրույցում նա գովաբանել է Ռոնալդուին, խոսել նոր տրանսֆերների մասին ու առաջիկա մրցաշրջանի մասին:


Դուք արդեն աշխատել եք Ռոնալդուի հետ: Ի՞նչ մարզավիճակում է նա: 
Խորխե Մենդեսը իմ և Ռոնալդուի գործակալն է ու մենք հաճախ ենք զրուցում Ռոնալդուի մասին: Բացի այդ ես խոսել եմ մի քանի մարզիչների հետ, որոնց թվում է Ֆերգյուսոնը:  Ես նրա հետ խոսել եմ նաև Կրիշտիանուի մասին, ու նա ասաց, որ «երեխան», ինչպես անվանում է Ալեքս Ֆերգյուսոնը Ռոնալդուին, աշխատում է անհավանական շատ: Եվ իրոք, երբ ես տեսա նրա աշխատանքը մարզման ժամանակ, զարմացա, թե նրա կարգի խաղացողը ինչու է այդքան շատ տանջվում: «Ինտերում» իմ տրամադրության տակ կային տարեց խաղացողներ, որոնցից էին Ձանետին, Մատերացին ու Կորդոբան, որոնք ուղղակի օրինակ էին մյուսների համար: Այստեղ էլ ես ունեմ Ռոնալդու, ում աշխատանքը տեսնելով, ես կարող եմ նույնը պահանջել նաև մյուսներից:

Թիմի նպատակների՞ց է այն, որ ավելի քիչ կախում ունենա նրանից:
Ես ուզում եմ Ռոնալդուին զերծ պահել ավելորդ ճնշումից, բայց ուզում եմ անել դա օբյեկտիվ ձևով: Այս հարցը պահանջում է ավելի օբյեկտիվ լուծում: Անցած մրցաշրջանում նա այն մարդն էր, որ շատ դեպքերում թիմին միայնակ առաջ էր տանում: բայց երբ մրցակիցը ճիշտ մարտավարություն է ընտրում նրան կանգնեցնելու համար, իսկ Ռոնալդուի խաղը սկսում է չստացվել, ապա այդ ամենից հետո տուժում է թիմը: Թիմը նրա կարիքը պետք է զգա, բայց չպետք է կախված լինի նրանից: Ռոնալդուն աշխատելու է թիմի համար, այլ ոչ թե սեփական անձի:

Ինչո՞վ է նա տարբերվում մյուսներից:
Կրիշտիանուն շատ ուժեղ է ֆիզիկապես: Նա դեռ 25 տարեկան է ու ավելացնելու տեղ ունի: Բայց ամենակարևորը այն է, որ ես համոզված եմ, որ նա կհասկանա նաև մեր խաղի տակտիկական կողմը: Նա միայնակ կարող է լուծել այնպիսի տակտիկական խնդիրներ, որ ավելի տեխնիկապես լավ պատրաստված խաղացողները չեն կարող: Ես Ռոնալդուին բնորոշող միայն մեկ բառ գիտեմ - զարմանալի խաղացող:

Ի՞նչ եք կարծում, այս ամենը կօգնի հաղթել տիտղոսներ:
Մենք բոլորս էլ գիտենք «Ռեալի» պատմական նվաճումները: Այս թիմը ճանաչվել է դարի լավագույն թիմ: Բայց վերջին 2 տարիներին այս թիմը չի հաղթել ոչ մի մրցաշարում, 17-18 տարի չի կարողանում հաղթել արքայական գավաթի խաղարկությունում, 8 տարի Չեմպիոնների լիգայում ու արդեն քանի տարի չի կարողանում հաղթահարել այդ մրցաշարի 1/8 եզրափակիչը: Շատ այլ ակումբների համար դա կարելի է համարել նորմալ, բայց «Ռեալի» պես գիգանտի համար դա շատ վատ է, նույնիսկ ամոթալի:

Ի՞նչ եք կարծում, կնվաճեք տիտղոսներ հենց առաջին տարում, թե կանեք դա երկրորդում:
Հիմնականում ես արդյունքի եմ հասնում աշխատանքիս երկրորդ տարում: Այդպես է եղել «Պորտուի», «Չելսիի» ու «Ինտերի» հետ: Բայց հիմա ես գիտեմ, որ այս ակումբի ԴՆԹ-ում գրված է հաղթանակ բառը: Ինձ դուր է գալիս այդ ճնշումը: Ես այն մարդկանցից չեմ, որ անհաջողության մատնվելու դեպքում մեղքը բարդեմ ադապտացված չլինելու վրա կամ արդարացումներ փնտրեմ: Հեշտ չի լինելու: Առաջնությունում մեզ դիմակայելու է «Բարսելոնան», որը ներկա պահին աշխարհի լավագույն ակումբն է, իսկ ՉԼ-ում մեզ հետ մրցելու են Անգլիայի, Իտալիայի ու Գերմանիայի ուժեղագույն թիմերը: Բացի այդ կնշեմ նաև «Բենֆիկային», ով ամեն ինչ անում է ուժեղագույնների շարք վերադառնալու համար:

Հնարավոր է, որ մեկ տարի հետո թիմը նորից չվաստակի գոնե մեկ տիտղոս: Բայց այս թիմի կարգը շատ բարձր է...
Մեկ տիտղոս: Ոչ, ամենաքիչը երկու: 7 տարիների ընթացքում, եթե հաշվի չառնենք իմ առաջին տարին «Չելսիում», ես մեկ մրցաշրջանում 2 տիտղոս եմ նվաճել: Իսկ «Պորտուի» հետ ամեն մի մրցաշրջանում վաստակել եմ 3 տիտղոս: Երկուական տիտղոս «Չելսիում» անցկացրած 3 տարիներում, 2 տիտղոս «Ինտերի» հետ առաջին տարում, իսկ անցած տարի` 3: Ինձ, երիտասարդիս, այդ 17 տիտղոսները դարձնում են վետերան:

Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ռոնալդուն մի անգամ հայտարարել է.«Ռեալում» խաղում են լավագույն խաղացողները, իսկ հիմա նրան մարզելու է լավագույն մարզիչը, ինչի շնորհիվ մենք արդյունքի կհասնենք»:
Բարձունքների կարելի է հասնել նույնիսկ առանց լավագույն խաղացողների: Թիմը հզորությունը նրա կազմակերպվածության ու համագործակցության մեջ է: Դա կարող է մեզ հաղթանակ բերել: Մենք գտնվում ենք աշխարհի լավագույն ակումբներից մեկում, որում խաղում են աշխարհի լավագույն խաղացողները, բայց միայն դա արդյունք չի ապահովի: Կան մրցակիցներ, որ առանձնահատուկ ուշադրության են արժանի: Ֆուտբոլը հիմա միայն արդյունքն է: 

Այն, ինչ անում եք հիմա, տարբերվու՞մ է նրանից, ինչ արել եք նախորդ տարիներին, թե աշխատում եք նույն մարտավարությամբ:
Հիմա մեր գլխավոր նպատակը թիմի խաղը ու խաղացողների որակները ճիշտ օգտագործելն է: Ամեն մարզիչ իր մտածելակերպը ունի, բայց լավագույնը նա է, ով կարողանում է հարմարվել իրադրությանը: «Ռեալը» ունի հիանալի խաղացողներ, իսկ մեր նպատակն է այդ խաղացողներից ստեղծել թիմ, որը կխաղա հարձակվողական ֆուտբոլ: Արդյունքների հասնելու համար պետք է համախմբված աշխատենք: Սա իմ թիմերի հիմնական հոգեբանությունն է եղել միշտ:

Ձեզ մտահոգու՞մ է այն, որ «Ռեալը» մշտական ուշադրության կենտրոնում է:
Ես սկսում եմ մտածել, որ ավելի լավ է մարդիկ իմանան որոշ բաներ: Երբ ամեն ինչ գաղտնի է, ապա լրատվամիջոցների միջև պայքար կսկսվի, ինչը կվնասի միայն ու միայն թիմին: Հիմա ես կարծում եմ, որ անհրաժեշտ է որոշ թափանցիկություն: Գլխավորը այն է, որ ղեկավարության ու իմ կարծիքները համընկնեն: Այդ ամենը իմ համար ավելի կարևոր է, քան այն, որ զրկեմ ԶԼՄ-երին ինֆորմացիայից:

Ինչու՞ թույլ տվեցիք, որ Ռոդրիգոն տեղափոխվի «Բենֆիկա»:
Ռոդրիգոն «Ռեալի» ամենատաղանդավոր սաներից է: Այս խաղացողը մեծ պոտենցիալ ունի ու ակումբի որոշումը ունի երկու հիմնավորում. առաջին հերթին դա արվեց նրա աճը արագացնելու համար, իսկ երկրորդ, ակումբը միշտ կարող է հետ գնել խաղացողի իրավունքները, ինչը ցույց է տալիս, որ մենք նրա վրա հույս դնելու ենք ապագայում:

Քանի՞ խաղացող կգնեք մինչ առաջնության մեկնարկը:
Ղեկավարությունը հիմա բանակցություններ է վարում պաշտպան գնելու համար, բայց այդ ամենը հեշտ չէ, քանի որ մեզ հարկավոր է պաշտպան մեծ պոտենցիալով: Այն խաղացողներին, որ մենք դիտարկում ենք, խաղացել են հավաքականներում շատ լավ, այդ իսկ պատճառով նրանց ակումբները չեն ուզում զիջել խաղացողներին ոչ մի գումարի դիմաց:

Իսկ բացի պաշտպանից այլ դիրքի խաղացող գնելու՞ եք:
Բացի պաշտպանից ինձ պետք կգա նաև ևս մեկ հարձակվող: Ես գերադասում եմ ունենալ մեկ պահեստային խաղացող ավել, քան անհրաժեշտ պահին չունենալ ոչ մեկը: Կենտրոնական դիրքում կարող են խաղալ Բենզեման  ու Իգուաինը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Ռոնալդուն, բայց ես նախընտրում եմ նրան տալ ավելի մեծ ազատություն, որ իրեն նա ավելի լավ զգա: Նա չափից ավելի տաղանդավոր է, որ փակված մնա մեկ դիրքում: Այդ իսկ պատճառով ես կուզենայի գործի մեջ տեսնել ևս մեկ խաղացող: Կտեսնենք, թե ինչ կլինի:

Ի՞նչ կասեք Դի Մարիայի ու Պեդրո Լեոնի տրանսֆերների մասին:
Պեդրո Լեոնը ու Դի Մարիան այն խաղացողներն են, որ պակասում էին «Ռեալում»: Չգիտեմ ինչու, բայց «Ռեալը» շատ թույլ էր եզրերում: Թիմը ուներ շատ կենտրոնական ուղվածություն: Իսկ հիմա մենք ունենք աջ և ձախ եզրայիններ, որ ցանկացած պահի կարող են խաբս տալ մրցակցին, շրջանցել նրան արագությամբ, ինչը արդյուքն է նրանց հիանալի կարողությունների: 

Ինչու՞ նախընտրեցիք Խեդիրային:
Խեդիրան այնպիսի կիսապաշտպան է, որ խաղում է Գերմանիայի հավաքականի հիմնական կազմում, ինչը շատ բանի մասին է խոսում: Մենք ունեինք շատ հարձակվողական ոճի խաղացողներ: Մեզ պետք էր մեկը, ով կարողանար մեր խաղին տալ մի քիչ կոպտություն: Նա ֆիզիկապես ուժեղ է, կարգապահ է ու շատ երիտասարդ: Բացի այդ նա կարող է միանալ գրոհներին ու գոլ խփել: Բայց նաև պետք չէ մոռանալ Սերխիո Կանալեսին, ով խաղում է 19 տարեկանների հավաքականում ու շատ տաղանդավոր է:

Դուք փորձելու եք ստեղծել թիմ երիտասարդներից...
Հարձակման գծում մեր մոտ խաղում են 22 ամյա Բենզեման ու Իգուաինը: Հարձակվողներից ամենափորձառուն Ռոնալդուն է, ով 25 տարեկան է: Կենտրոնում կան Լասն ու Գագոն, իսկ փորձառուներից` Ալոնսոն: Պաշտպանությունում խաղում են Ռամոսը ու Մարսելոն, իսկ փորձառուն է Պեպեն: Սա շատ երիտասարդ թիմ է, որ կարող է ավելի հզորանալ: Նրանք մարզվում են այնպես, ինչպես ես եմ ուզում. ինտենսիվ մարզումներ, պրեսինգ մրցակցի նկատմամբ ու արագ հակագրոհներ: Ցավոք ես դեռ չեմ կարող աշխատել ամբողջ թիմի հետ: Երբ մենք լքենք ԱՄՆ-ն, շատ խաղացողներ նորից մեկնելու են հավաքականներ, որ մասնակցեն ընկերական խաղերի: Առաջնության ընթացքում նույնպես շատերը գնալու են հավաքականներ: Ես ուզում եմ, որ խաղացողների հիմնական նպատակակետը լինի ակումբը ու ցավոք սրտի միշտ չէ, որ կարողանում եմ աշխատել ամբողջ թիմի հետ:

LOS-MERENGUES, Realmadrid.am

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 4239 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33