HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼԸ» ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՄՐՑԱՇՐՋԱՆ 2014/2015 6 ՏԻՏՂՈՍՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՈՎ
21:02:50 15.08.2014

«Ռեալի»` սուպերգավաթային հաղթանակը Քարդիֆում, կարելի է համարել մրցաշրջանի բացումը: Առջևում մեզ սպասում է հսկայական մի օրացույց, իսկ Անչելոտիի սաները կպայքարեն բոլոր` 6 տիտղոսները մեկ մրցաշրջանում ձեռք բերելու համար (առաջինն արդեն նվաճված է): Հաջողություն, որին «Ռեալը» երբեք չի հասել: Մրցաշրջանից առաջ կան շատ լուրջ պատճառներ` դրա մասին երազելու համար:

1. Ֆանտաստիկ մեկնարկային կազմ

Այն մեկնարկային կազմը, որն Անչելոտին դուրս բերեց «Սևիլյայի» դեմ, այն էլ Ալոնսոյի բացակայության պայմաններում, կարող է լինել «Ռեալի» պատմության լավագույն կազմը: 440 միլիոն եվրո է ծախսվել թիմի մեկնարկային 11 ֆուտբոլիստների համար, ինչը համարվում է առավելագույնը ֆուտբոլի պատմության մեջ: Քիչ թիմեր կարող են հպարտանալ նրանով, որ ֆուտբոլիստների կազմում ունեն որակի, փորձի և տաղանդի այնպիսի համատեղություն, ինչպիսին ունի Անչելոտին իր տրամադրության տակ: Գալակտիկոսից հետո, «Ռեալն» այսպիսի աստղային կազմ դեռ չէր ունեցել:

2. Հավանաբար, լավագույն պահեստայինները նստարանն աշխարհում

Եթե «Ռեալի» մեկնարկային կազմը լավագույնն է աշխարհում, պահեստային նստարանը նույնպես լավագույնն է: Անչելոտին բացարձակ մրցունակ կազմ ունի, բոլոր դիրքերում երկու բարձրակարգ խաղացողներ կան: Կեյլոր Նավասը դարպասում, Վարանի, Արբելոայի ու Կոեանտրաոյի նման խաղացողներ պաշտպանությունում, և իհարկե Իսկոն ու Խեսեն, ովքեր կարող են մտնել խաղադաշտ և փոխել խաղը ընթացքը: Անկասկած լավագույն պահեստային նստարանն է: Միակ հարցը, որ մնում է, Խեդիրայի և Դի Մարիայի ապագայի խնդիրն է:

3. Կրոսը` կենտրոնի «Կայսր»

Բոլորը գիտեին, նոր «Ռեալը» հզոր ձեռքբերում է ունեցել` ի դեմս Կրոսի: Սակայն քչերն էին սպասում նրանից լավ խաղ` հաշվի առնելով այն, որ գերմանացին միայն մեկ շաբաթ է մարզվել թիմի հետ ու չգիտի իսպաներեն: Բայց Կրոսը դաշտի կենտրոնի առաջատարն էր արդեն այն պահից, երբ «Ռեալի» մարզաշապիկով առաջին անգամ գնդակին դիպավ Քարդիֆում: Կիսապաշտպանը կատարեց ամենաշատ փոխանցումներն ու ամենաճշգրիտը: Բոլորը խաղընկերները հարմարավետ են զգում նրա կողքին: Թվում է, որ «Ռեալի» կենտրոնական հատվածի գլխավոր դերակատարն առաջիկա 10 տարիներին լինելու է Կրոսը:

4. Կասիլյասն ու Նավասն ապահովագրում են դարպասի ամրությունը

Իկերը, մեկ ու կես տարի պահեստայինների նստարանին լինելուց հետո չի հանձնվում: Բավականին լավ հանդիպում անցկացնելով Քարդիֆում` թվում է, որ ֆավորիտ է հիմնական դարպասապահի պայքարում: Եթե նա չփրկեր «Սևիլյայի» խաղացողի հետ մեն մենակ հայտնված դրվագում, ապա հանդիպումը կարող էր ամբողջովին փոխվել: Իսկ Կեյլոր Նավասը, ով իր նորամուտը կնշի «Ֆիորենտինայի» դեմ ընկերական խաղում, ավելի շատ սպասողական դերում է, և իր ամբողջ ուժերը ներդնում է մարզումներին: Պարզ է դառնում, որ «Ռեալի» դարպասը հուսալի ձեռքերում է:

5. Հավասարակշռված թիմ և ամուր պաշտպանություն

Բացի այն, որ 4-3-3 մարտավարության պայմաններում կիսապաշտպանները աշխատանք են կատարում, «Սևիլյայի» դեմ խաղում պաշտպանները ապացուցեցին իրենց բարձր կարգը: Պեպե-Ռամոս զույգը, որը գրեթե չէր փոփոխվում Վարանի ծնկի վնասվածքի պատճառով, ցույց տվեց, որ ֆրանսիացու համար դժվար է լինելու պայքարել խաղալու համար: Ինչպես նաև Կոենտրաոյի հուսալի պաշտպանությունն ու Կարվախալի գրոհներին հաջող միացումը լիովին հավասարակշռություն է տալիս թիմին: Արբելոան ու Նաչոն էլ իրենց հերթին պատրաստ են արժանիորեն փոխարինել նրանց, եթե իրենց կարիքը զգացվի:

6. Կազմը լիովին պատրաստ է

Օգոստոսի 15-ի պայմաններում, երբ տրանսֆերային շուկայի փակվելուն դեռ երկու շաբաթից ավելի ժամանակ կա, «Ռեալը» նոր գնումներ կարծես չի պատրաստվում կատարել: Այս տարի ոչ կլինի Մոդրիչ, և ոչ էլ Բեյլ, որոնք նախորդ երկու տարիներին բավականին դժվարությամբ եկան վերջում ու չանցկացրին միջմրցաշրջանը: Խեդիրայի և Դի Մարիայի հավանական վաճառքի դեպքում էլ ակումբը նրանց փոխարինող չի գնի:

7. BBC-ն շարունակում է հզորանալ

Քարդիֆում կայացած խաղում մենք տեսանք, որ BBC-ն շարունակում է իր արդյունավետությունը: Երկու գոլերն էլ խփեց Ռոնալդուն, առաջին գոլային փոխանցումը կատարեց Բեյլը, իսկ երկրորդը` Բենզեման: Առաջին օրվանից սկսած բացվում է հաշիվը, իսկ եռյակը կփորձի գերազանցել նախորդ մրցաշրջանի գոլային ցուցանիշը` չնայած, դա նույնպես լավագույնն էր մայրցամաքում:

Բեյլը հիանալի մարզավիճակում է: Խաղացողը շատ լավ միջմրցաշրջան անցկացրեց, բարելավել է իր ֆիզիկական վիճակն ու ամբողջովին պատրաստ է մրցաշրջանին: Բենզեման, իր հերթին, շարունակեց ապացուցել, որ ավելի շատ ասիստենտ է, քան ռմբարկու, ինչի շնորհիվ էլ նա Բեյլի ու Ռոնալդուի համար կատարյալ թիմակից է: Դե իսկ Ռոնալդուն շարունակում է իր փառահեղ խաղը:

8. Թիմը հաղթելու շատ մեծ մոտիվացի ունի

Չեմպիոնների լիգան հաղթելը ոչ թե հանգստացրեց, այլ ավելի մեծ քաղց առաջացրեց թիմի մեջ: Մյուս կողմից խաղացողներն արդեն Դեսիմայի ճնշման տակ չեն: Բոլորի գլխում 6 գավաթները նվաճելու և պատմություն կերտելու միտքն է: Շատ փորձառու խաղացողներ արդեն հաղթել են ամեն ինչ, և կան շատ երիտասարդներ, ովքեր երազում են դրա մասին:

9. Համագործակցությունը շատ ուժեղ է

 

Անչելոտիի կազմի հիմնական մասն իրար հետ խաղացել է դեռ Մոուրինյոյի ժամանակներից: Խաղացողների համագործակցությունը շատ ուժեղ է, ինչը կարևոր է թիմային խաղի համար: Օրինակ` Պեպեն ու Ռամոսը, կամ Ռոնալդուն ու Բենզեման, միմյանց հասկանում են արդեն առանց իրար նայելու:

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am 

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 4953 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33