HalaMadrid TV MOBILE

«ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» - «ԱՐՔԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ»
13:49:59 24.07.2014

Ավարտվեց ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, և ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում տրանսֆերային պատուհանն է: Այսօր կփորձեմ բացատրել, թե ինչու եմ այսքան շատ հարգում «նոր» Ֆլորենտինո Պերեսին:

Ո՞վ կհեռանա. Դի Մարիան, Խեդիրան, թե Իսկոն: Ողջ ֆուտբոլային աշխարհն է փորձում գտնել այս հարցի պատասխանը: Մինչդեռ այդ հարցի պատասխանը պարզ է. ԲՈԼՈՐԸ ԿՄՆԱՆ: Փորձեմ բացատրել թե ինչպես եմ տեսնում «Սպիտակ Արքաների» կազմը գալիք մրցաշրջանում:

Նախ նշեմ թե, ինչո՞ւ եմ բոլորին հայտնի Պերեսին անվանում «նոր»: Ֆլորենտինոն փոխել է իր հոգեբանությունը: Այո, նա դեռ պատրաստ է աստղաբաշխական գումարներ ծախսել, սակայն ծախսե,լ ուշադրություն, ԱՆՀՐԱԺԵՇՏ ֆուտբոլիստներին գնելու համար: «Նոր» Ֆլորենտինո Պերեսը կառուցում է «Նոր» Մադրիդ, որի առաջին հաղթանակների բերկրանքը արդեն զգացել ենք անցած մրցաշրջանում: «Նոր Արքայական ակումբը» այլևս չի գնում ֆուտբոլիստներ նրանց ուղակի գնելու, կամ մյուս ֆուտբոլային ակումբներին «Ռեալի» մասին հիշեցնելու նպատակով: Ցանկացած ձեռքբերում ուղված է կոնկրետ նպատակների համար, «Մադրիդը» ձեռք է բերում ֆուտբոլիստների է, որոնց պահանջը զգում է մարզիչը: Իսկ հիմա հերթականությամբ խոսենք «Արքայական կազմի» բոլոր դիրքերի մասին:

Դարպասապահներ.

Պերեսին և Անչելոտիին մնում է լուծել մեկ խնդիր՝ դարպասապահների խնդիրը: «Արքայական ակումբի» և նրա երկրպագուների համար թերևս լավագույն տարբերակը կլինի Դիեգո Լոպեսի հեռանալը, և Կեյլոր Նավասի «Սպիտակ» դառնալը: Այս դեպքում «Արքայական ակումբը» կարող է Կասիլյասին օգտագործել Լա լիգայի, իսկ Նավասին Չեմպիոների Լիգայի և Իսպանիայի գավաթի խաղերում, ինչի շնորհիվ Կեյլորը 2-3 տարի հետո, Սուրբ Իկերի հեռանալուց հետո Կոստա-Ռիկայի ազգային հավաքականի դարպասապահը առանց հարմարվելու հետ կապված խնդիրների կդառնա թիմի հիմնական դարպասապահ: Այս տարբերակը բացառվում է Լոպեսի դեպքում, մի պարզ պատճառով, Իկերը և Դիեգոն գրեթե նույն տարիքի են:

Պաշտպանություն կամ անխոցելի պատ.

Մադրիդի «Ռեալի» պաշտպանությունը կարելի է անվանել իդեալական: Անչելոտիի թիմը ունի երկու պաշտպանական հավասարազոր քառյակ: Ձախ եզրում առանց կորուստների կարող են փոխարինել միմյանց Մարսելոն և Կուենտրաուն, աջ եզրում իրենց առավելությունները և թերությունները ունեն փորձառու Արբելոան և երիտասարդ Կարվախալը: Կենտրոնում Վառանը, Պեպեն և Ռամոսը կարող են լիարժեք փոխարինել միմյանց, իսկ Նաչոն տհաճ իրավիճակներում պատրաստ է փակել պաշտպանության ցանկացած դիրքում առաջացած խնդիրները: 

Կիսապաշտպանություն և հարձակման գիծ, կամ ինչո՞ւ «Ռեալին» հարձակվող պետք չէ

Շատերի մոտ հարց ծագեց. ինչո՞ւ խոսալ այս երկու դիրքերի մասին միասին: Կարլո Անչելոտիի «Ռեալը» պատրաստվում է խաղալ գերհարձակվողական ֆուտբոլ և սա ակնհայտ է: Իմ կարծիքով՝ իտալացի մասնագետը կշարունակի խաղալ 4-3-3 սխեմայով: Երեք կիսապաշտպան մեկնարկային կազմում: Հիմա թվենք մեր թիմի կիսապաշտպաններին, որոնք կարող են խաղալ կենտրոնական եռյակում. Խաբի Ալոնսո, Սամի Խեդիրա, Ասյեր Իլյարամենդի, Իսկո, Լուկա Մոդրիչ, Թոնի Կրոս և Խամես Ռոդրիգես: Մի փնտրեք այստեղ Անխել Դի Մարիայի անունը: Իմ խորին համոզմամբ Աշխարհի առաջնության փոխչեմպիոնը կրկին կվերադառնա իրեն հարազատ հարձակման եզր: Այս դեպքում կստանանք հետևյալ պատկերը: Կիսապաշտպանության երեք տեղի համար կպայքարեն 7 ֆուտբոլիստ, ինչը հաշվի առնելով «Արքայական ակումբի» հանդիպումների թիվը և Իլյարամենդիի տարիքը՝ գերազանց է: Այս դեպքում նոր կենտրոնական հարձակվողի կարիք չի լինի, հարձակման եզրերում հավասարազոր կկարողանան խաղալ Դի Մարիան, Բեյլը և Ռոնալդուն, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքի համար կպայքարեն Բենզեման և Խեսեն: Իսկ եթե ամեն դեպքում Ֆլորենտինո Պերեսը ի պատասխան ակումբի մշտական թշնամի «Բարսելոնայի» կողմից Լուիս Սուարեսին ձեռք բերելուն, որոշի կենտրոնական հարձակվող գնել, ապա երիտասարդ Խեսե Ռոդրիգեսը Անչելոտիի թիմում կունենա նույն դերը, ինչ Նաչո Ֆերնանդեսը:

Իսկ հիմա մի փոքր խոսենք նորեկների մասին: Մադրիդի «Ռեալը» ձեռք բերեց Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանին և Աշխարհի ամենահեռանկարային ֆուտբոլիստին: Թոնի Կրոսի տրանսֆերը անկասկած կարելի է անվանել լավագույններից մեկը Պերեսի կարիերայում: Գերմանիայի եռակի չեմպիոն, Գերմանիայի գավաթի եռակի տիտղոսակիր, Գերմանիայի Սուպեր Գավաթի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի Սուպեր գավաթի հաղթող և ամենակարևորը Աշխահի 2014 թվականի առաջնության հաղթող: Այս տիտղոսները լավագույնս են ներկայացնում Բրազիլիայում փայլուն հանդես եկած 24-ամյա գերմանացուն: Եվ որքան ավելի շատ ես հետաքրքրվում Թոնիի խաղով հասկանում ես, որ վճարված 30 միլիոն եվրոն, ուղակի ծիծաղելի են:

Ինչ վերաբերում է Խամես Ռոդրիգեսին, ապա վստահաբար կարելի է պնդել, որ այս տեղափողությունը օգտակար կլինի թիմի համար: Ընդամենը 23-ամյա երիտասարդ ֆուտբոլիստը արդեն հասցրել է դառնալ Արգենտինայի չեմպիոն, Պորտուգալիայի եռակի չեմպիոն, Պորտուգալիայի սուպերգավաթակիր, Եվրոպա լիգայի հաղթող և Աշխարհի 2014 թվականի առաջնության լավագույն ռմբարկու և շատերի կարծիքով լավագույն ֆուտբոլիստ: Սակայն այս տրանսֆերայի պատուհանի ընթացքում «Ռեալը» ունեցավ նաև կորուստներ: Ինձ համար անկասկած Կազեմիրոն ամենահեռանկարային հենակետային կիսապաշտպաններից մեկն է, և նրա վարձավճարով «Պորտու» տեղափոխվելը գերազանց նորություն է «Արքայական ակումբի» և ֆուտբոլիստի համար: Պորտուգալական այս ակումբում բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստը կկարողա ցուցադրել իր ողջ տաղանդը, և կվերադառնա Մադրիդ արդեն որպես Ալոնսոյին փոխարինող, հաշվի առնելով վերջինիս տարիքը:

Մյուս ֆուտբոլիստը, ով հեռացավ «Արքայական ակումբից»՝ Ալվարո Մորատան է: Իսպանացին տեղափոխվեց «Յուվենթուս», որտեղ հարձակվողի դիրքի համար պայքարում են 4 ֆուտբոլիստ (Լյորենտե, Տևես, Ջիովինկո, Մորատա): Անտոնիո Կոնտեի օրոք Իտալիայի լավագույն ակումբը հիմանականում խաղում 3-5-2 տակտիկայով, ինչը մեծ շանսեր կարող էր տալ Մադրիդի սանին: Սակայն դեռևս հայտնի չէ, թե թուրինյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ինչպիսի մարտավարություն կօգտագործի: Ամեն դեպքում «Ռեալը» պայմանագրում կետ է ներառել, որի համաձայն Ալվարո Մորատան 2014/15, 2015/16 և 2016/17 մրցաշրջաններից հետո կարող է վերադառնալ հարազատ ակումբ, որի համար Մադրիդի «Ռեալը» ստիպված կլինի վճարել մինչև 30 միլիոն եվրո՝ կախված իտալական ակումբում նրա անցկացրած խաղերի քանակից: Մորատայի տեղափոխությունը «Յուվենթուս» գնահատվում է մոտ 20-25 միլիոն եվրո: Հուսանք որ, երիտասարդ իսպանացին հիանալի ելույթներ կունենա թուրինյան ակումբում և Կարվախալի օրինակով կվերադառնա «Բեռնաբեու»:

«Արքայական ակումբի» ղեկավարությունը նաև ուշադրություն է դարձնում թիմի միջին տարիքին: Այս տեղափոխոթույուններից հետո Կարլո Անչելոտիի թիմի միջին տարիքը կազմում է 26,5 տարի: Այսպիսով «Արքայական ակումբը» ունի «Արքայական կազմ», որտեղ ցանկացած ֆուտբոլիստ ունի իր դերը և կարևորությունը: Կարլո Անչելոտին իր տրամադրության տակ ունի ֆուտբոլիստների, որոնց հետ միասին «Ռեալը» այս մրցաշրջանը կսկսի պատմական ցանկությամբ՝ հաղթել բոլոր հնարավոր տիտղոսները: 

ԱրՏուր Պետրոսյան, RealMarid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 5185 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33