Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանի մտադրություններից: Պերեսը նաև հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է հանդիպել ֆրանսիացի մասնագետի հետ:
«Ես չգիտեմ, թե Զիդանն ինչ մտադրություններ ունի: Հաջորդ շաբաթ մենք հանդիպելու ենք, որպիսզի քննարկենք նրա հետագա գործունեությունը»,- Պերեսի խոքերն է մեջբերում MARCA-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զինեդին Զիդանի ծառայություններով է հետաքրքրված ֆրանսիական «Բորդոն», սակայն այս տեղեկությունը հայտնել էր Վիլի Սանգոլը:
Արամ Ավագյան, Realmadrid.am