Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հասցրել իր թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին: Իտալացի մասնագետը խոստովանել է, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը զարմացնում է իր մոտեցմամբ:
«Ռոնալդուի վիճակագրությունը շատ պարզ է ՝ գոլ ամեն խաղում: Երբ Ռոնալդուն խաղում է, խաղը սկսվում է 1:0 հաշվով հօգուտ «Ռեալին»: Նա թիմի իսկական ղեկավար է: Նա ոչ միայն ֆուտբոլիստ է, ով խփում է կարևոր գոլեր: Նրա փոխհարաբերությունները Կարիմ Բենզեմայի և Գարեթ Բեյլի հետ նույնպես մեծ նշանակություն ունեն»,- մեջբերում է Անչելոտիի խոսքերը AS պարբերականը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ավարտված մրցաշրջանում դարձավ լավագույն ռմբարկուն:
Վահագն Նազարյան, realmadrid.am