Մայիսի 24-ին աշխարհի բոլոր ծայրերում երկրպագուները հավաքվել էին հեռուստացույցերի առաջ ու դիտում էին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ «Ռեալի» ու «Ատլետիկոյի» մասնակցությամբ:
Եվ ահա Կովկասում, Հայաստան կոչվող փոքրիկ ու գեղատեսիլ երկրի Երևան մայրաքաղաքի անկյուններից մեկում՝ «Հաղթանակ» զբոսայգում, 250 մադրիդիստներ հավաքվել էին՝ միասին սատարելու սիրելի թիմին: Նույնիսկ խաղին նախորդած հորդառատ անձրևն ու ամպրոպը հետ չպահեցին երկրպագուներին բացօթյա դիտումից: Ճիշտ է, եթե չլիներ անձրևը, մեր թիվը անհամեմատ մեծ կլիներ, բայց սա էլ վատ ցուցանիշ չէ:
Dar21 հեռուստաընկերությունը իր Week& հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում է, թե ինչպես էին երկրպագուները հետևում խաղի ընթացքին, իսկ հետո տոնում հաղթանակը:
Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել մեր ֆեյսբուքյան էջում՝
սեղմելով ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am