Երեկ երեկոյան իրար դեմ մրցեցին Թուրինի «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդները: Նշենք, որ Զինեդին Զիդանը խաղացել է երկու ակումբներում էլ, այդ իսկ պատճառով նա խաղի մի խաղակեսն անցկացրեց «Ռեալում», մյուսը՝ «Յուվեում»: Մադրիդյան լեգենդները կարողացան առանց մեծ դժվարության ջախջախել մրցակցին:
«Յուվենտուս» – «Ռեալ Մադրիդ» – 1:5 «Յուվենտուսի» գոլը՝ Տակինարդի «Ռեալ Մադրիդի» գոլերը՝ Մորիենտես, Զիդան, Զեեդորֆ, Դե լա Ռեդ, Վելասկո: