Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է այն մասին, թե ինչ հարաբերություններ ունի ֆուտբոլիստների ու երկրպագուների հետ:
«Ես դուր եմ գալիս «Բարսելոնայի» երկրպագուների՞ն: Հրաշալի է, բայց ավելի լավ է, որ ես դուր գամ «Ռեալի» երկրպագուներին:
Ես միշտ էլ լավ հարաբերություններ եմ ունեցել բոլոր ֆուտբոլիստների հետ, բայց դա ինձ այդքան էլ հեշտ չի տրվել: Որևէ ֆուտբոլիստի հետ խնդիրներ չեմ ունեցել:
Եղել են դեպքեր, երբ ես բարկացել եմ, բայց մենք միշտ հարգել ենք միմյանց: Ակումբի աշխատակիցների հետ հարաբերությունները նույնպես լավ են: Ես բոլորի հետ էլ միանման կերպով եմ շփվում:
Իմ աշխատանքը կայանում է նրանում, որ իմ ֆուտբոլային գաղափարները հասցնեմ թիմին: Ֆուտբոլիստները չեն կատարի քո պահանջները, եթե չհամոզես նրանց:
Աշխարհի առաջնությու՞նը: Մրցաշրջանը երկար ստացվեց, ու ես իմ բոլոր ֆուտբոլիստներին հաջողություն եմ մաղթում մրցաշարում: Բնականաբար ես երկրպագելու եմ Իտալիային, բայց հաջողություններ եմ մաղթում նաև Իսպանիայի հավաքականին, որը հիանալի թիմ ունի: Սերխիո Ռամոսն, իր հերթին, մրցաշրջանի ֆանտաստիկ վերջնամաս անցկացրեց»,- ասել է Անչելոտին:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am