Սերխիո Ռամոսը ցատկեց ու այնպես հարվածեց գնդակին գլխով, որ ավելի լավ դժվար էր պատկերացնել: Նրա երազանք-գոլը՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի 93-րդ րոպեին, թույլ տվեց «Ռեալին» հավասարեցնել հաշիվը ու խաղը տեղափոխվել ավելացված ժամանակ: Այսպիսով, այս սխրանքը կատարելուց հետո Ռամոսը միացավ այն լեգենդար ֆուտբոլիտներին, ովքեր իրենց անունը հավերժ գրել են պատմության մեջ:
Ռիալ (1956) - Ռեալ Մադրիդ 4-3 Ստադ Ռեյմս
Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջին խաղարկության եզրափակչում «Ռեալը» գրեթե ամբողջ խաղի ընթացքում վազոցի-բռնոցի էր խաղում: Իսպանիայի ու Արգենտինայի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստը ի վերջո խփեց այն գոլը, որն 80-րդ րոպեին ավարտին հասցրեց պատմական ռեմոնտադան: Այդ գոլով սկսվեց «Ռեալի» ոսկե դարաշրջանը:
Խենտո (1957 և1958) - Ռեալ Մադրիդ 2-0 Ֆիորենտինա / Ռեալ Մադրիդ 3-2 Միլան
Արագավազ ձախ կիսապաշտպանը «Ռեալի» երկրորդ ու երրորդ հաղթանակների կերտողն էր: «Ֆիորենտինայի» դեմ խաղում նա հաշիվը դարձրեց 2-0 ու հանգստացրեց շատերի նյարդերը, իսկ ահա «Միլանի» դեմ խաղին մրցավարի կողմից ավելացված ժամանակում նա խփեց վճռորոշ գոլը, որն էլ ավելի բերկրալի էր:
Դի Ստեֆանո (1959) - Ռեալ Մադրիդ 2-0 Ստադ Ռեյմս
Եվ կրկին «Ստադ Ռեյմսի» դեմ էր մրցում «Ռեալը», ու Դի Ստեֆանոն երկրորդ խաղակեսի մեկնարկում վճռեց բոլոր հարցերը այն բանից հետո, երբ իր թիմակից Մատեոսը առաջին կեսում բացել էլ հաշիվը:
Պուշկաշ (1960) - Ռեալ Մադրիդ 7-3 Այնտրախտ Ֆրանկֆուրտ
Այս եզրափակչում «Ռեալը» լիովին ջախջախեց մրցակցին: Դի Ստեֆանոն խփեց երեք գոլ պատմության ամենահայտնի եզրափակչում, բայց Պուշկաշը, ով ուներ Հունգարիայի ու Իսպանիայի քաղաքացիություն, աչքի ընկավ պոկերով՝ 4 գոլ:

Սերենա (1966) - Պարտիզան 1-2 Ռեալ Մադրիդ
Եվս մեկ ռեմոնտադա: Սերբական ակումբը առաջ անցավ հաշվի մեջ Բրյուսելի «Հեյսել» մարզադաշտում կայացած խաղում, բայց Ամանսիոն հավասարեցրեց հաշիվը, իսկ ահա Սերենան կարևորագույն գոլը խփեց, որը շնորհիվ «Ռեալ Մադրիդի» «Յե-Յե» սերունդը նվաճեց Եվրոպայի հերթական գավաթը:
Միյատովիչ (1998) - Ռեալ Մադրիդ 1-0 Յուվենթուս
Այս եզրափակիչը եկավ երկարատև երաշտից հետո: Միյատովիչը մեխ խրեց ֆանտաստիկ «Յուվենթուսի» մեջքին, որը ֆավորիտ էր համարվում խաղում: 66-րդ րոպեին նա օգտագործեց Պերուցիի սխալը ու «Ռեալի» երկրպագուներին խելահեղ հույզեր պարգևեց:
Ռաուլ (2000) - Ռեալ Մադրիդ 3-0 Վալենսիա
Այս խաղում ևս «Ռեալը» չէր համարվում ֆավորիտ, բայց ամեն ինչ ավարտվեց անկրկնելի ֆուտբոլային ներկայացումով, որի կազմակերպիչը «Ռեալն» էր, դիրիժորը՝ Ռաուլը:
Զիդան (2002) - Ռեալ Մադրիդ 2-1 Բայեր Լևերկուզեն
Գլազգոյում ֆրանսիացի կիսապաշտպանը խփեց Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն գոլերից մեկը: Խաղում հավասար պայքար էր ընթանում, և հանկարծ նա թնդեցրեց մարզադաշտը անհավանական շրջադարձ հարվածով:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am