Մադրիդի «Ռեալը» 10-րդ անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր: Այդ առիթով ներկայացնում ենք բոլոր 10 հաղթանակներին նվիրված ֆոտոշարք:
1956 թվական. «Ռեալը» հաղթում է «Ռեյմսին» Եվրոպական չեմպիոնների գավաթի ամենաառաջին խաղարկությունում (4:3):

1957 թվական. Ալֆրեդո դի Ստեֆանոն ու «Ռեալի» մյուս ֆուտբոլիստները՝ «Ֆիորենտինայի» դեմ եզրափակիչ խաղից առաջ (2:0):

1958 թվական. «Ռեալը» հաղթում է «Միլանին» (3:2):

1959 թվական. «Ռեաը» երկրորդ անգամ հաղթում է ֆրանսիական «Ռեյմսին» (2:0):

1960 թվական. «Ռեալը» ջախջախում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» ու 5-րդ անգամ անընդմեջ նվաճում է գավաթը (7:3):

1966 թվական. Ֆրանսիսկո Խենտոն ու նվաճված գավաթը՝ «Պարտիզանի» դեմ եզրափակչից հետո (2:1):

1998 թվական. Գլխավոր եվրագավաթում 7-րդ հաղթանակին «Ռեալը» սպասեց 32 տարի, ու դրա համար ակումբը ստիպված էր հաղթել «Յուվենթուսին» արդեն անվանափոխված Չեմպիոնների Լիգայում: Միակ գոլը խփեց Պրեդրագ Միյատովիչը:

2000 թվական. «Ռեալը» ջախջախում է «Վալենսիային» իսպանական եզրափակչում (3:0), իսկ Իկեր Կասիլյասը նվաճում է իր առաջին ՉԼ գավաթը:

2002 թվական. Զիդանի հրաշք գոլը հաղթանակ է բերում «Ռեալին» «Բայերի» դեմ խաղում (2:1):

2014 թվական. «Ռեալը» կարողացավ մադրիդյան դերբիում ջախջախել «Ատլետիկոյին» ու նվաճել Լա Դեսիման (4:1):

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am