Չեմպիոնների լիգայի գավաթի նվաճման առթիվ կազմակերպված տոնակատարությունն առանց միջադեպերի չի անցել ...
Մադրիդի Սիբելես շատրվանի մոտ կայացած Չեմպիոնների լիգայի գավաթի տոնակատարության ժամանակ 233 երկրպագուներ ստացել են թեթև վնասվածքներ:
Ըստ Մադրիդի արտակարգ իրավիճակների ծառայության մամլո խոսնակի՝ վնասվածք ստացածներից 37-ը թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. նրանք կար դնելու կամ ռենտգենյան հետազոտության կարիք ունեն: Նրանց մեծ մասը տուժել են տագնապի նոպայից, հոդերի գերձգումից կամ լարվածությունից, թեթև կապտուկներից կամ ուշագնացությունից:
Astghik Rma, RealMadrid.am