93-րդ րոպե, «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի գավաթն արդեն իր ձեռքերում էր պատկերացնում, սակայն Ռամոսն այդպես չէր կարծում: Նրա գլխով հարվածը վերջ դրեց «Ատլետիկոյի» երազանքին և հնարավորություն տվեց խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: «Ռեալը» այնպես էր տոնում, կարծես՝ արդեն նվաճել էր «Դեսիման»: Ռամոսի՝ «Բավարիային» խփած երկու և «Ատլետիկոյին» խփած գոլերը վճռորոշ եղան:
Թվում էր, թե 2-րդ խաղակեսի ընթացքում «Ռեալի» մոտ բացակայում էր «մարդասպանի բնազդը» և 12 երկար և դժվար տարիներ սպասելուց հետո Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը բարձրացնելու երազանքը հօդս է ցնդում: «Ատլետիկոն» իր պաշտպանությամբ բարդացնում էր «բլանկոսների» խնդիրը, սակայն նրանք պահպանում էին հավատքը մինչև վերջ: Մոդրիչի փոխանցումը և Ռամոսի գլխի գերազանց հարվածը դեպի դարպասի հեռավոր անկյունը հավասարեցրեց հաշիվը, ինչը թվում էր, թե երբեք չի լինի:
Ռամոսի այս մրցաշրջանի ավարտը տպավորիչ էր: Նրա խփած գոլերը չափազանց կարևոր դեր խաղացին՝ «Ռեալի» մրցաշրջանը փրկելու գործում, ինչպիսիք էին օրինակ՝ «Բավարիային» «Ալիանս Արենայում» խփված երկու գնդակները և վերջին գոլն՝ ընդդեմ «Ատլետիկոյի»:
Astghik Rma, RealMadrid.am