Գարեթ Բեյլն արդեն լիովին փոխհատուցել է իր համար վճարված գումարը՝ երկու գավաթային խաղերում խփված երկու գոլերով: Նրա գոլը «Մեստալիայում» «Ռեալին» բերեց Արքայական գավաթը, իսկ երեկ «Դա Լուժ» ստադիոնում նրա գլխով հարվածը, ըստ էության, դրեց այդ հանդիպման վերջակետը: Արդարացի կլինի ասել, որ ուելսցին մեծ ազդակ է հաղորդել թիմին այն ժամանակից ի վեր, երբ ժամանել է Մադրիդ:
110-րդ րոպեն էր, երբ «Լա Դեսիման» վերջապես «հնազանդվեց» «Ռեալին»: Բեյլը ցնծում էր ուրախությունից, քանի որ մինչ այդ նրան չհաջողվեց արդյունքի հասնել: Նա լավ հնարավորություն ուներ առաջին կեսում և ևս երկուսը՝ երկրորդ խաղակեսում, սակայն չհաջողվեց եզրափակել դրանք: Նա ցնծում էր, քանի որ վերջապես հաջողվեց խփել այն գնդակը, որին ձգտում էին լրացուցիչ ժամանակի ընթացքում: