Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումից (1:4) հետո կայացած մամուլի ասուլիսին «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ խաղի ամենաբարդ պահը հաշիվը հավասարեցնելն էր:
«Ամենաբարդը հաշիվը հավասարեցնելն էր: Մրցակիցը մեզ ազատ տարածություն չէր տալիս եւ պաշտպանվում էր շատ լավ:
Մենք գնացինք մինչեւ վերջ եւ ի վերջո կարողացանք խփել պատասխան գնդակը: Ֆուտբոլն այդպիսին է. երբեմն կարող է բախտը ժպտալ, երբեմն՝ ոչ:
Ընդմիջմանը ես խնդրեցի տղաներին խաղալ ավելի արագ եւ հավատալ հարձակվողական ներուժին: Նույնը ասացի նաեւ լրացուցիչ ժամանակին նախորդող ընդմիջմանը:
Պետք է անդադար գրոհել. հենց սա էլ լուրջ խնդիրներ առաջացրեց «Ատլետիկոյի» համար,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Տիգրան Մելիքյան, Realmadrid.am