Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն, ով Չեմպիոնների լիգայի եզրափակչում կարողացավ դառնալ գոլի հեղինակ, կիսվել է իր տպավորություններով «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո (4:1):
«Դա աննկարագրելի զգացում է, և մենք բոլորս շատ երջանիկ ենք: Մենք ստիպված էինք երկար սպասել, մինչև որ հաղթեինք «Դեսիման»: Թիմի հաղթանակի հիմնական պատճառն այն էր, որ մենք կարողացանք համախմբված լինել:
Մեր երկրպագուները արժանի են այս «Դեսիմային»: Խաղի ընթացքում մենք չէինք կորցնում հավատը սեփական ուժերի նկատմամբ, և «Ռեալը» միշտ էլ պայքարում է մինչև վերջ: Ոչ մի վարկյան չէինք դադարում հավատալ, որ մենք կարող ենք հաղթել «Դեսիման»»:
Իսկ ինչ վերաբերվում է Անչելոտիին, միայն մի բան կարող եմ ասել, որ նա շատ լավ մարզիչ է և արժանի էր այս հաղթանակին,- ասել է Բրազիլացին
Արամ Ավագյան, Realmadrid.am