Մադրիդի «Ռեալի» ու «Ատլետիկոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան:
26-ամյա արգենտինացին «Արքայական ակումբի» կազմում խաղաց 120 րոպե եւ հենց նրա շնորհիվ ուելսցի Գարեթ Բեյլը լրացուցիչ ժամանակում առաջ մղեց «Ռեալին»: Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Դի Մարիային հանձնել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտուկ կայացած եզրափակիչի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում ավելի ուժեղ գտնվեց «Ռեալը»՝ 4:1:
Տիգրան Մելիքյան, RealMadrid.am