HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ 7 ՊԱՏՃԱՌ
12:32:01 02.05.2014

Մինչ անցած մրցաշրջանի վերջում «Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն հավաքում էր ճամպրուկները՝ մտովի արդեն տեղափոխվելով «Մառախլապատ Ալբիոն», մադրիդյան թիմի երկրպագուներին հետաքրքրում, ինչու՞ չէ, նաև մտահոգում էր հաջորդ մրցաշրջանում իրենց սիրելի ակումբի ապագա մարզչի հարցը: Մամուլում պտտվում էին մի շարք անվանի մարզիչների անուններ՝ Յուրգեն Կլոպպ, Յուպպ Հայնկես, Յոախիմ Լյով, Միկայել Լաուդրուպ, Կարլո Անչելոտի, Անտոնիո Կոնտե… Երևի շատ մադրիդիստների ֆավորիտը Յուպպ Հայկեսն էր, ով փայլուն մրցաշրջան անցկացրեց Մյունխենի Բավարիայի հետ՝ հասնելով «Ոսկե թրեբլի» : Բայց եղավ այն ինչի համար, իմ կարծիքով, ոչ մի «Ռեալի» երկրպագու չի զղջում՝ «Արքայական ակումբը» գլխավորեց Կարլո Անչելոտին: Մարդ, ով մեծ հաջողությունների էր հասել Իտալիայում, Անգլիայում և Ֆրանսիայում, երեք անգամ հասել էր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և երկու անգամ հաղթանակով ավարտել մրցաշարը: Նրան բախտ վիճակվեց գլխավորել ևս մի մեծ ակումբ, ու Կարլետոն ընդունեց մարտահրավերը: Մրցաշրջանի ավարտին մնացել են հաշված օրեր: Անչելոտիի «Ռեալը» նվաճել է Իսպանիայի գավաթը, դուրս եկել ՉԼ եզրափակիչ ու պայքարում է ազգային առաջնությունում հաղթելու համար: Առաջարկում եմ ձեզմ հարգելի՛ երկրպագուներ, յոթ պատճառ, որի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք Կարլո Անչելոտիին:

1. Լուկա Մոդրիչ – Անցած մրցաշրջանը խորվաթ ֆուտբոլիստի համար անհաջող էր: Եթե հիշում եք, Մոդրիչը տեղափոխվեց «Մադրիդ» առանց միջմրցաշրջանային պատրաստվածության: Երկար ժամանակ Մոդրիչը մարզավիճակ էր հավաքում, ադապտացվում էր նոր թիմին ու միջավայրին: Անցած մրցաշրջանի երկրորդ հատվածը համեմատաբար ավելի հաջող ստացվեց Լուկայի համար, քան առաջինը: Բոլորս էլ հիշում ենք նրա փայլուն գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որը օգնեց «Ռեալին» դուրս գալ հաջորդ փուլ, բայց համաձայնվեք, որ այս մրցաշրջանի Մոդրիչը հաճելիորեն տարբերվում է այն ֆուտբոլիստից: Պատճառը նոր տակտիկական սխեման է, որը օգտագործում է Անչելոտին: Անցած մրցաշրջանում Մոդրիչը պարբերաբար կենտրոնում գործում էր Խեդիրայի, Էսիենի և Ալոնսոյի հետ: Մոուրինյոյի տեկտիկայում Խեդիրան շատ հաճախ միանում էր հարձակմանը՝ թողնելով կենտրոնը Մոդրիչին: Խորվաթ ֆուտբոլիստը պետք է օգներ եզրային պաշպաններին մրցակցի հակագրոհների ընթացքում ու միևնույն ժամանակ չկորցներ իր դիրքը: Դրանից խամրում էին նրա գործողությունները հարձակման գծում: Այժմ նրան կենտրոնում աջակցում են Դի Մարիան ու Ալոնսոն: Մոդրիչը ամբողջությամբ ցուցադրում է այն ինչը շատերս անվանում ենք ֆուտբոլային «կախարդանք»: Լուկան ամենուր է, նա օգնության է հասնում է պաշտպաններին, կազմակերպում գրոհներ ու դրանից թիմի խաղը բարելավվել է հարաձկման ու պաշտպանության գծում, ու այս ամենի գլխավոր «մեղավորը» Անչոլոտին է՝ իհարկե չնվազցնելով ֆուտբոլիստի աշխատանքը:

2. Անխել դի Մարիա – Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը լքելու ակնհայտ թեկնածուներից մեկը արգենտինացի ֆուտբոլիստն էր: Թիմին միացել էին Խեսեն ու Իսկոն, իսկ Բեյլի՝ Մադրիդ տեղափոխվելը ժամանակի խնդիր էր: Այս հանգամանքները, միանշանակ, Անխելի համար անամպ երկինք չէին ապահովում, բայց կատարվեց անսպասելին. Իսպանիայի մայրաքաղաքը լքեց ոչ թե Անխելը, այլ Մեսութ Օզիլը, ում հեռանալու մասին ոչ ոք անգամ չէր ենթադրում: Մրցաշրջանի առաջին հատվածը Դի Մարիան անցկացրեց միջինից ցածր մակարդակով: Ամեն ինչ փոխվեց Սամի Խեդիրայի ցավալի վնասվածքով: Այս հանգամանքը խուճապ ստեղծեց շատ երկրպագուների մեջ, քանի որ թիմը երկար ժամանակով զրկվում էր միակ «քանդող» հենակետային կիասպաշտպանից իսկ Կեզեմիրոն չէր կարող ամբողջովին փոխարինել գերմանացուն: Սպասվում էր նոր համալրում ձմառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց «Մադրիդը» դուրս չեկավ տրանսֆերային շուկա: Անչելոտին գտավ ելքը, ու Դի Մարիան տեղափոխվեց դաշտի կենտրոն: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ այդ իրադարձությունը ճակատագրական էր: Դի Մարիան դարձավ թիմի գլխավոր գործող անձանցից մեկը: Արդյունքը մենք տեսնում ենք:

3. Պաշտպանություն – Դուք հիշու՞մ էք ավելի լավ պաշտպանություն «Ռեալում», քան այսօրվանն է: Անչելոտին ստեղծել է հիանալի կոլեկտիվ պաշտպանություն, ու թեկուզ Նաչոն, Կարվախալը ու, չեմ վախենա ասել, Վարանը փորձով ու տարիքով զիջում են մնացած պաշտպաններին, հայտնվելով կազմում՝ ամբողջովին միաձուլվում են փայլուն պաշտպանությանը: Իհարկե, սխալներ լինում են, բայց կարևորը այն է, որ այդ սխալները անհատական են, ոչ թե կոլեկտիվ, իսկ անհատականը արդեն ավելի հեշտ է ուղղելը: «Բավարիայի» դեմ խաղում մենք տեսանք իդեալական պաշտպաններ, ու այս երևույթը պատահական կամ ժամանակվոր չէ, որովհետև Անչելոտին և թիմը միշտ ձգտել են այս ամենին ու քաղում են իրենց աշխատանքի պտուղները:

4. Բալանս – Վերջապես Անչելոտին հասավ այն խաղին, որին ձգտում էր, ու այն բալանսին պաշտպանության և հարձակման մեջ, որի մասին խոսում էր «Ռեալը» գլխավորելու առաջին օրից: Այսօր մենք տեսնում ենք ֆուտոլային «մեքենա», որը չունի թույլ օղակներ ու դետալներ: Թիմը գործում է մեկ օրգանիզմի նման, առողջ օրգանիզմի:

5. Դարպասապահի խնդիր – Իհարկե շատերը կուզենային դարպասում ավելի հաճախ տեսնել Իկերին: Նա թիմի խորհրդանիշն է ու անցել է թիմի հետ «ցրտի ու կրակի» միջով, բայց համաձայնվեք, որ արդար չէր լինի թիմից վռնդել կամ պահեստայինների նստարանին նստեցնել մարդու, ով օգնության հասավ դժվար պահին: Անչելոտիին կարելի է մեղադրել, եթե Դիեգոն ցույց չտա այն մակարդակը, որը անհրաժեշտ է «Ռեալին»: Սխալներ լինում են նաև նրա մոտ, բայց ոչ ոք անթերի չէ, նույնիսկ Իկերը: Չնայած կարծում եմ, որ թիմը պետք է ունենա մեկ հիմնական դարպասապահ: Առայժմ Անչելոտիի մտահղացումը աշխատում է, ի՞նչ կլինի հետագայում:

6. Փոխզիջում – Եթե մարզիչը հայտնվում է այնպիսի պատմությամբ ու անվանի ֆուտբոլիստներով թիմում, ինչպիսին «Ռեալն» է, նա չի կարող լինել այդտեղ «միակն ու անկրկնելին»: Անչելոտիի նախորդին ներեցին Ռաուլի ու Գուտիի հեռանալը, թեպետ տարածված է այն, որ նրանք սեփական նախաձեռնությամբ են հեռացել: Իհարկե Ռաուլն ու Գուտին այն մարդիք չեն, որ մեկ հայտարարությամբ սև բիծ թողնեին թիմի անվան վրա, թեկուզ գինը իրենց տունը լքելն էր: Հերթը հասավ Վալդանոյին, Զիդանը նույպես, չգիտես ինչու, որոշեց սեփական նախաձեռնությամբ հեռանալ խաղացողներից ու համաձայնվել իր համար ձանձրալի պաշտոնին ակումբում, Կասիլյասը սկսեց «ավելի վատ խաղալ», քան Ադանը, ինչպես մի անգամ հայտարարեց Մոուրինյոն, Պեպեն հայտնվեց պահեստայինների նստարանին Իկերին պաշտպանելու համար… Դուք տեսա՞ք այստեղ փոխզիջում մարզչի գործողություններում ֆուտբոլիստների նկատմամբ: Անչելոտին հավաքեց այն ադամանդե «արձանը», որը փշրվել էր Մոուրինյոյի ձեռքով: Հավաքեց ու զարդարեց նոր գաղափարներով: Թիմը հիմա մեկ ընտանիքի պես է: Հիշու՞մ եք որևէ սկանդալ Անչելոտիի «Ռեալում»:

7. Բազմազանություն – Անչելոտիի «Ռեալը» խաղում է բազմազան ֆուտբոլ: Ոչ ոք միանշանակ չի կարող ասել՝ այս թիմը ավելի շատ հարձակվու՞մ է, թե՞ պաշտպանվում, որովհետև երկու իրավիճակում էլ ցուցադրում է իդեալական խաղ: «Ռեալը» չի կիրառում «ավտոբուս» կոչվածը, չի կիրառում «տիկի-տակա»: Ռեալը խաղում է իդեալական ֆուտբոլ ու տարբեր թիմերի դեմ՝ տարբեր ձեռագրով: Այն ձեռագրով, որով գործում է մարզիչը…

Նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումը այլ կայքերում խստիվ արգելվում է:

Վահրամ Աբովյան, RealMadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 8355 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33