HalaMadrid TV MOBILE

«ԲԱՎԱՐԻԱ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ». ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
21:16:29 30.04.2014

Երկա՞ր էիք սպասել եզրափակիչին: Ահա այն` պատմական, գեղեցիկ, փառավոր ճանապարհով անցած: Չկա ավելի հիանալի սցենար, քան նախկին անհաղթ Մյունխենով ճանապարհվել Լիսաբոն:

Կասիլյաս -9- Ակումբի թալիսման, լեգենդ, ավագ, հենարան: Փառք ու պատիվ Դիեգո Լոպեսին, բայց ինձ թվում է, որ թիմը Իկերի հետ ավելի վստահ է դաշտ դուրս գալիս: Իկերը, կարելի է ասել, շահեց Լոպեսի հետ մրցակցությունից, շահեց ամեն առումով, նրան սկսեցին ավելի գնահատել, ավելի կարիքը զգալ, բացի այդ Իկերը ևս աշխատեց իր վրա, քանի որ կար մի պահ, երբ նրա մոտ լճացում էր, իսկ հիմա տեսնում ենք ամեն անգամ առաջին համարը լինելու համար պայքար, կենտրոնացում: Այս մրցավեճում Կասիլյասը ,թեև լուրջ սպառնալիքների չհանդիպեց` ի փառս պաշտպանների, բայց մնացած դրվագներում կարողացավ ճիշտ դիրք գրավել և ժամանակին ելքեր կատարել, անթերի հանդիպում էր: Հուսանք, որ թալիսմանին կտեսնենք Լա Լիգայի մնացած տուրերում, ինչպես Կառլոն խոստացել էր:

Ռամոս -10- Եթե մի կենտրոնական պաշտպան նման կարևոր խաղում դառնում է դուբլի հեղինակ, անթերի խաղում մրցակցի հարձակվողի դեմ, ուրեմն նրա տեղը դրախտում ապահովված է: Չկա այլ ֆուտբոլիստ աշխարհում, ով ոչ միայն արժանի է եզրափակիչ խաղալուն, այլև հաղթելու: Մի քանի տարի առաջ` «Բավարիայի» դեմ հանդիպման ընթացքում, մրցավարը չհաշվեց Ռամոսի հաղթական գոլը, 2012 թվականին կիսաեզրափակիչում իսպանացին վրիպեց հատխաղյա 11 մետրանոց հարվածից նույն «Բավարիայի» հետ մրցավեճում, հաջորդ տարվա կիսաեզրափակիչում ցուցադրեց ավագին վայել խաղ «Դորտմունդի» դեմ պատասխան խաղի ժամանակ` դառնալով երկրորդ գոլի հեղինակը, և միայն ժամանակը չբավարարեց հանդիպումը հաղթանակի հասցնելու համար: Ամեն ինչ արդար է, հենց նա պետք է Լավագույնը լիներ այս պատմական խաղի ընթացքում:

Պեպե -10- Ուղղակի ֆանտաստիկ էր, բացի այն, որ Մանջուկիչին ձեռնունայն թողեց, նաև գոլային փոխանցում կատարեց Ռամոսի երկրորդ գոլի ժամանակ: Օդային պայքարում տիրակալ էր: Այն, թե ինչպես է Պեպեն նշում խաղընկերների գոլերը, միայն կարելի է հպարտանալ դրանով. թիմի սիրտն ու ոգին է:

Կարվախալ -10- «Ռեալի» կանտերանոն, ով արդեն թրծված է Բունդեսլիագայում, Ռիբերիին չեզոքացրել էր, ցուցադրեց հասուն խաղ պաշտպանությունում, նույնիսկ Ալաբան, ով համարվում է ամենավտանգավոր եզրային պաշտպանը, անզոր էր Դանիի դիմաց: Բացի խաղային բարձր որակներից, Դանին ցուցադրեց գերազանց ինքնատիրապետում և զոհ չգնաց սպիով մարդու սադրանքին, իրեն պահեց տղամարդավարի:

Կոենտրաո -9- Ֆաբիոն արդեն 3 խաղ անընդմեջ բարձր մակարդակի հանդիպում է անցկացնում, սա լուրջ պատասխան է ակումբի տրանսֆերներով զբաղվող չինովնիկներին, իսկ նրանք ցանկանում էին վաճառել պորտուգալացուն, դեռ պարզ չի նրա հետագա ճակատագիրը ակումբում, բայց մի բան պարզ է` Ֆաբիոյի և Մարսելոյի մրցակցությունից ակումբը շահում է: Չհաշված վնասվածքների գործոնը` «Ռեալի» մակարդակի ակումբը պետք է բարձրակարգ ֆուտբոլիստի պակաս չզգա: Հենց Ֆաբիոն էր, որ չեզոքացրել էր Արյեն Ռոբենին, երբ հոլանդացին հանդիպման ընթացքում չի կարողանում նորմալ անցում անել, և միայն մեկ անգամ հարվածել դարպասին, դա միայն Կոենտարոյի շնորհիվ էր: Բացի պաշտպանական ֆունկցիաներից, Ֆաբիոն նաև կարողանում էր գերազանց հեռահար փոխանցումներ կատարել` գրոհի եզրը փոխելով, իսկ թե ինչպես է գնդակին տիրապետում, տրված չէ մնացած շատ բարձրակարգ պաշտպանների:

Ալոնսո -9- Անկախ մրցակցից, մենք կզգանք նրա կարիքը եզրափակիչում: Ալոնսոն, Մոդրիչը և Դի Մարիան հենց այն կերպարներն էին, ովքեր փայլ տվեցին «Ռեալի» պաշտպանողական խաղին, հենց նրանցով էր պայմանավորված, որ «Ռեալի» մարտավարությունը տարբերվում է «Չելսիի» ավտոբուսային պաշտպանությունից, քանի որ գնդակը խլելուց հետո անհեռատես հեռացնելու փոխարեն, գրագետ հակահարձակում էին կազմակերպում, նման ֆուտբոլը Ալոնսոյի պես վարպետների կատարմամբ միայն աչք է շոյում:

Մոդրիչ -10- Ֆուտբոլային Սթիվ Նեշը նորից գերազանց հանդիպում անցկացրեց: Գոլային փոխանցում անկյունայինից և դաշտի կենտրոնի վերահսկում: Ընդհանրապես, այս մրցաշրջանի «Ռեալի» հաջողություններն ու կայունությունը հենց խորվաթի հաջող խաղով է պայմանավորված: Ո՞վ է հիշում հիմա Օզիլին:

Դի Մարիա -9- «Նիհարը» դարձել է Դոն Կառլոյի գաղտնի զենք: Այն փաստը, որ եզրային հարձակողական ոճի ֆուտբոլիստը պատրաստ է մաքառել կենտրոնում, արդեն խոսուն փաստ է նրա պրոֆեսիոնալիզմի և նվիրվածություն մասին: 20-րդ րոպեին վաստակեց տուգանային հարված և ինքն էլ իրացրեց` դառնալով երկրոդ գոլի համահեղինակ: Ուղղակի կատարյալ փոխանցում էր դեպի տուգանային: Մասնակցեց երրորդ գոլի հակահարձակմանը:

Բեյլ -9- Ուելսցին ևս գովասանքի արժանի հանդիպում անցկացրեց, ինչ ասես, որ չարժեր նրա կենտրոնով անցումը, երբ սեփական տուգանայինից տիրեց գնդակին, խաղարկեց Դի Մարիայի ու Բենզեմայի հետ, այնուհետև մուտուցեց Ռոնալդուին: Մինչ Ռամոսի առաջին գոլը կարող էր պատժել Նոյերին անհաշվենկատ կերպով գնդակը հեռացնելուց հետո:

Բենզեմա -9- Սա այն ուսուցողական հանդիպումն էր, երբ բոլոր սկսնակ և ֆուտբոլը մակերսային պատկերացնող երկրպագուներին ապացուցվեց, որ պարտադիր չէ՝ կենտրոնական հարձակվողը միշտ գոլերի հեղինակ դառնա, Կարիմը, միանշանակ, լավագույններից էր դաշտում: Միշտ ճնշման տակ էր պահում պատպաններին և Նոյերին, իսկ մի դրվագում նույնիս ստիպեց գերմանացուն սխալվել, բայց Բեյլի հեռահար հարվածը բարձր էր, ինչպես նաև մասնակցեց երրորդ գոլին: 

Ռոնալդու -10-Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հաստատում է իր կարգը մրցակից Ռիբերիի նկատմամբ: Պատմական ռեկորդի հեղինակ դարձավ: Այս ռեկորդը միայն ինքը կարող է գերազանցել` 10 հանդիպում` 16 գոլ: Առաջին գոլի ժամանակ իրեն վայել սառնասրտությամբ գնդակը Նոյերի ձեռքի տակից ուղարկեց դարպասը: Վաստակեց տուգանային և հիմարացրեց պաշտպաններին տուգանային հարվածով, իր թռիչքով ապակողմնորոշեց պաշտպաններին Ռոմոսի առաջին գոլի ժամանակ: Նա իր խոստումը կատարեց: Մենք եզրափակիչում ենք:

Անչելոտի -10- Կառլո Անչելոտին պրոֆեսորական մարտավարություն ցուցադրեց: Ճիշտ է, յուրաքանչյուր մարտավարություն իրականացնելու համար համապատասխան խաղացողներ են հարկավոր, բայց իր մտահաղացումներով պայթեցրեց տիկի-տակայի փուչիկը: Բացի մարտավարությունից, գերազանց հոգեբանական աշխատանք էր տարել թիմի հետ, ոչ մեկը զոհ չգնաց սադրանքի, յուրաքանչյուրը գիտեր իր գործը, և առանց ավելորդ ինքնավստահության շարունակում էին պայքարել: էլ ով, եթե ոչ Կառլոն, գիտի, թե ինչ է նշանակում ժամանակից շուտ հաղթանակ տոնելը: Ստամբուլյան եզրափակիչը դաս էր եղել իր համար, այդ պատճառով մենք միայն չորրորդ գոլի ժամանակ տեսանք նրա ժպիտը: Պետք է նշել նաև մարզչի ցուցաբերած վստահությունը երիտասարդ կադրերի նկատմամբ, ով յուրաքանչյուրին բավական ժամանակ տրամադրեց նման բարձր մակարդակի խաղում:

Փոխարինումներ

Կազիմիրո, Իսկո, Վարան -Ա/Գ- Պետք չէ առանձնացնել ոչ մեկին: Դուրս եկան դաշտ, կատարեցին Դոն Կառլոյի հրահանգները, կոպիտ սխալներ թույլ չտվեցին, իսկ ամենակարևորը՝ զգացին ամենաբարձր մակարդակի հանդիպման շունչը: Անգին փորձ՝ ապագա չեմպիոնների համար: «Ռեալի» ապագան լուսավոր է:

Պետրոս Մաթևոսյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 5949 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33