HalaMadrid TV MOBILE

ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԲԱՎԱՐԱԿԱՆ ՀՆԱՑՈՂ ՊԱՏԸ
16:35:41 29.04.2014

Նախորդ շաբաթ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում տեսանք լիովին անծանոթ Կրիշտիանու Ռոնալդուի: Այնուամենայնիվ, նրա կատարմամբ բազմաթիվ հարվածներ տեսանք՝ բոլոր հնարավոր ու անհնարին անկյուններից:

Նրա ներկայությունն անգամ ստիպում էր, որ «Բավարիայի» պաշտպանները խոցելի թվան այնքան, ինչքան երբեք չեն եղել, հատկապես՝ մեն-մենակ դրությունների ժամանակ:

Բայց նրա պայթյունանման ակտիվությունը պակասում էր, ինչի արդյունքն եղան մի քանի արագացումները, որ կասեցվեցին մրցակցի պաշտպանների կողմից: Դա, սակայն, սպասելի էր, քանի որ ֆուտբոլիստը նոր էր շարք վերադարձել 4 շաբաթ բացակայելուց հետո:

Բացի այդ, նա խաղում էր որպես հարձակվող Կարիմ Բենզեմայի կողքին 4-4-2 սխեմայում, որը խաղի համար ընտրել էր Կարլո Անչելոտին, քանի որ այս մրցակիցը սովորաբար տիրում է գնդակին:

Չէինք տեսնում անվերջ արագացումներ պորտուգալացու կողմից կամ անհավանական դիրքավորում մրցակցի դարպասների մոտ: Նա որ մի անգամ գնդակ չփորձեց դրիբլինգի միջոցով շրջանցել պաշտպաններին:

Համեմատության համար նշենք, որ «Բորուսիայի» դեմ նրա վերջին խաղի ընթացքում տեսանք 6 դրիբլինգի դեպք, որոնցից 4-ը հաջողությամբ ավարտվեցին՝ ըստ FourFourTwo-ի Stats Zone-ի:

Սա, իհարկե, կապված է նաև նրա հետ, որ «Բորուսիայի» դեմ թիմը խաղում էր այլ դիրքում, քանի որ թիմն ընտրել էր 4-3-3 սխեման, իսկ Ռոնալդուն ձախ հարձակող էր, ինչը, բնականաբար, ավելի շատ հնարավորություն էր տալիս նրան գրոհել եզրով:

«Բավարիայի» դեմ առաջին խաղում Ռոնալդուն հատուկ առաքելություն ուներ, բայց միևնույն ժամանակ հետ էր բերում կորցրած մարզավիճակը: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլի խոսքերը լավագույնս են բնութագրում նրան.

«Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի օր, երբ մարզվում էինք ու պետք է 8 անգամ չափազանց բարդ վազքային վարժություն կատարեինք, մնացել էր ընդամենը երկուսը, բայց Ռոնալդուն, կարծես, չէր էլ հոգնել:

Նա պարզապես ասաց.«Շատ ջուր խմելը սպանում է բջիջները»: Նույնիսկ այսօր հիշում եմ այդ բառերը: Ինձ միշտ մեծացրել են՝ ասելով, որ յուրաքանչյուր օրվա յուրաքանչյուր րոպեն պայքար է, ու դու պետք է շարունակաբար պայքարեց, նույնիսկ մարզումների ժամանակ:

Բայց բացի քրտնաջան մարզվելուց, Ռոնալդուն մարզվում էր նաև հաճույքով: Եթե պետք է 8 անգամ վազեինք, իսկ նա արդեն 6-րդից հետո հասկանում էր, որ իր մարմինն արդեն շատ լավ վիճակում է, միևնույն է վազում էր մյուս 2-ը ևս: Նա հիանալի գիտեր իր մարմինը»:

Սա մեկ այլ օրինակ է, որ ցույց է տալիս, որ Ռոնալուն լավ գիտի՝ ինչ կարող է անել և ինչ չի կարող: Նրա փոխանցումը Ֆաբիո Կոենտրաուին գոլի դրվագում ապացուցում է դա: Սովորաբար հենց նա է ներխուժում մրցակցի տուգանային հրապարակ:

«Ես ոչ մի ստիպողական բան չեմ արել: Ինձ լավ եմ զգում»,- խաղից հետո հայտարարեց ռոնալդուն.-«Ոմանք չէին ցանկանում, որ ես խաղայի, բայց ես դաշտ դուրս եկա, ու ոչինչ տեղի չունեցավ»,- շարունակեց Կրիշտիանուն:

Այս հայտարարությունը ավելի շուտ ոչ թե ուղղված էր Կարլո Անչելոտիին, այլ բողոք էր՝ ուղղված թիմի բուժանձնակազմին:

«Ես մի փոքր անհանգստացած էի, քանի որ երեք շաբաթ բացակայելուց հետո առաջին խաղս էր, բայց ոչ մի անհարմարություն չէի զգում: Հաջորդ խաղերի համար իդեալական վիճակում կլինեմ»,- եզրափակեց նա:

Ակնհայտ է, որ Ռոնալդուն գիտեր՝ ինչ է ասում: «Օսասունայի» դարպասը խփած նրա երկու գոլերը հաստատում են, որ կրկին Կրիշտիանուի թնդանոթը մարտական պատրաստվածության մեջ է:

Երկու դեպքերում էլ Ռոնալդուն կտրեց անկյունը ձախ եզրից, հարմարեցրեց գնդակը իր սիրելի աջ ոտքին ու գնդակոծեց դարպասի հեռավոր անկյունը:

Ճիշտ է, սա չի նշանակում, էր նա անպայման պետք է նույնը անի Մյունխենում: Ռոնալդուն պետք է պարզապես հայտնվի ազատ դիրքերում ու ստանա գնդակը՝ անկախ ամեն ինչից:

«Ոսկե գնդակի» դափնեկիրը «Ատլետիկի» դեմ խաղում կարմիր քարտ ստանալուց հետո 11 հանդիպման է մասնակցել ու դարձել է 13 գոլի հեղինակ: Այս հիասքանչ հատվածում նրա ցուցանիշներին վնասել է միայն վնասվածքը:

Այս հոդվածը կարդալիս Պեպ Գվարդիոլան դժվար թե իրեն լավ զգա՝ հաշվի առնելով, որ իր թիմի պաշտպանությունը հիմա լավագույն խաղը չի ցուցադրում:

Իսպանացի մասնագետը լավ է հասկանում, որ այս խաղում «Ռեալը» էլ ավելի լավ է գործելու հակագրոհելիս, երբ ունի մեկ գոլի առավելություն ու լիովին պատրաստ Կրիշտիանու Ռոնալդու:

«Բավարիան» էլ, իր հերթին, Գերմանիայի չեմպիոն հռչակվելուց հետո սկսել է երեք անգամ ավելի շատ գոլ բաց թողնել: «Բավարիայի» պաշտպանական ամրությունների թուլացման ու Կրիշտիանուի՝ իր լավագույն մարզավիճակը վերադարձնելու արդյունքում «Լա Դեսիման» մեկ քայլով ավելի մոտ է թվում:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ BleacherReport
Կարդացվել է 4847 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33