Մյունխեն՝ անիծված քաղաք «Ռեալի» համար եվրոպական մրցաշարերում: Դրա մասին խոսում են փաստերն ու թվերը: Մյունխենում տեղի ունեցած 10 հանդիպումներում «Ռեալը» պարտվել է 9-ում, և մեկ անգամ խաղն ավարտվել է ոչ ոքի: «Ռեալը» ոչ մի անգամ չի կարողացել հաղթել «Ալիանց Արենայում»:
Բայց, այնուամենայնիվ, կա մի փաստ, որը թույլ է տալիս «Ռեալին» լավատեսությամբ մոտենալ «Բավարիայի» դեմ խաղին: Փաստացի, «Բավարիան» համարյա միշտ հաղթում է սեփական պատերի ներքո, բայց միշտ չէ, որ անցնում է հաջորդ փուլ 2 խաղերի արդյունքում: Դա նշանակում է, որ 10 դեպքերից 7-ում Մադրիդի «Ռեալը» հասել է այնպիսի արդյունքի, որը Անչելոտիի սաներին դուրս կբերի եզրափակիչ նաև այս անգամ:
Օրինակ՝ թիմի վերջին հանդիպումը «Ալյանց Արենայում» ավարտվել է 2-1 հաշվով, ինչը «Արքայական ակումբին» թույլ կտա Լիսաբոնում մայիսի 24-ին խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: 2006/2007 մրցաշրջանում «Բավարիան» հենց այդ հաշվով հաղթեց «Ռեալին»:
Գերմանական ակումբները միշտ խնդիր են եղել «Ռեալի» համար, բայց վերջին 3 նվաճած Չեմպիոնների լիգայի գավաթների ճանապարհին «Ռեալը» հենց հաղթել է գերմանական ակումբներին: Չեմպիոնների լիգայի 7-րդ հաղթանակից առաջ «Ռեալը» 1/4 եզրափակչում պայքարից դուրս է թողել «Բայերին», իսկ կիսաեզրափակչում՝ «Բորուսիային»: ՉԼ-ի 8-րդ գավաթը հաղթելիս «Ռեալը» կիսաեզրափակչում պայքարից դուրս է թողել «Բավարիային»: 9-րդ գավաթը «Ռեալը» հաղթել է այն բանից հետո, երբ 1/4 եզրափակչում «սերուցքայինները» հաղթեցին «Բավարիային», իսկ եզրափակչում՝ «Բայերին»: Այս տարի «Ռեալը» արդեն պայքարից դուրս է թողել «Շալկեին» ու «Բորուսիային»:
Արման Հարությունյան, RealMadrid.am