HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՕՍԱՍՈՒՆԱ». ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
19:34:23 27.04.2014

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 35-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Օսասունային»: Թերևս, «Բավարիայի» դեմ երկու խաղերի միջև ընկած այս տուրում ավելի հարմար մրցակից դժվար էր պատկերացնել: «Օսասունան» փակվել էր սեփական տուգանային հրապարակում ու սպասում էր, թե երբ է մրցակիցը ի վերջո հաղթահարելու այն: Երկար սպասել նրանք ստիպված չեղան: Արդեն 6-րդ րոպեին Ռոնալդուն հիասքանչ հարվածով բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի 6-րդ րոպեին նույն Ռոնալդուն էլ ավելի ֆանտաստիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը՝ ապահովելով թիմի հաղթանակը: «Ռեալը», կարելի է ասել, առանց մեծ ջանքեր գործադրելու կարողացավ այդքան կարևոր երեք միավոր վաստակել: Անցնենք առանձին ֆուտբոլիստների գնահատականներին:

Դիեգո Լոպես - Ա/Գ - Դիեգո Լոպեսը գրեթե անգործ էր ամբողջ հանդիպման ընթացքում՝ հազվադեպ դիպչելով գնդակին: Այդ իսկ պատճառով դժվար է նրան գնահատական տալ:

Նաչո - 6 - Այնուամենայնիվ, զգացվում էր, որ Նաչոն ոչ թե եզրային, այլ կենտրոնական պաշտպան է: Հաճախակի էր կորցնում դիրքը, իսկ հարձակմանը միանալիս անատամ էր գործում: Պակասում էր ստեղծագործ միտքը:

Ռաֆայել Վարան - 7 - Վստահ ու անսխալ հանդիպում՝ ֆրանսիացի պաշտպանի կողմից: Հանգիստ կարողանում էր գլուխ հանել մրցակցի առաջադրած խնդիրներից:

Սերխիո Ռամոս - 8 - Նույնը կարելի է ասել Ռամոսի վերաբերյալ, պարզապես նրա գնահատականը մեկ միավորով բարձրացավ այն բանից հետո, երբ Սերխիոն խփեց թիմի երրորդ գոլը՝ նվիրելով այն իր որդուն, որ շուտով լույս աշխարհ կգա:

Մարսելո - 8 - Հիանալի հանդիպում անցկացրեց բրազիլացին: Զգացվում է, որ երբ նա խաղադաշտում է, Կրիշտիանու Ռոնալդուն իրեն էլ ավելի լավ է զգում: Հարձակման գծի ամենաակտիվ ֆուտբոլիստներից էր: Դժվար է գնահատել նրա պաշտպանողական գործողությունները, քանի որ Մարսելոն գրեթե չէր պաշտպանվում մրցակցի չգրոհելու պատճառով:

Իլյարամենդի - 7 - Վստահ ու հանգիստ հանդիպում անցկացրեց՝ կարողանալով լրացնել Խաբի Ալոնսոյի բացը: Աչքի չընկավ ինչ-որ յուրահատուկ գործողությունով, բայց սխալներ էլ չգործեց:

Մոդրիչ - 7.5 - Լուկան բավականին լավ հանդիպում անցկացրեց: Չնայած առկա հոգնածությանը, կարողացավ թիմի գրոհների հիմնական կազմակերպչի պարտականությունները վերցնել իր վրա: Կարող էր նույնիսկ գոլի հեղինակ դառնալ, բայց նրա հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ:

Իսկո - 8 - Չնայած Իսկոն շատ էր գնդակ պահում, երբեմն՝ անտեղի երկար, ինչի արդյունքում հաճախակի թիմի գրոհները կանգ էին առնում, իր հաշվին երկու գոլային փոխանցում գրանցեց՝ Ռոնալդուի երկրորդ գոլի ու Կարվախալի գոլի ժամանակ: Ճիշտ է, առաջին դեպքում այնքան էլ մեծ չէր նրա դերակատարումը:

Դի Մարիա - 8 - Ինչպես և Իսկոն, Դի Մարիան դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Նախ առաջին գոլի ժամանակ գեղեցիկ կերպով գնդակը տեղափոխեց աջ եզրից դեպի ձախ, իսկ ահա Ռամոսի գոլի ժամանակ նրա փոխանցումը իսկապես վարպետի աշխատանք էր:

Կրիշտիանու Ռոնալդու - 9 - Հերթական անգամ դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու անցկացրեց 70 րոպե, բայց դա էլ բավարար էր, որ նա երկու գերֆանտաստիկ գոլերով վճռեր խաղի ելքը: Մադրիդյան թնդանոթը, կարելի է ասել, պատրաստ է Մյունխենյան ուղևորությանը:

Ալվարո Մորատա - 7 - Չնայած լավ էր պայքարում գնդակի համար, անընդհատ փորձում էր պահեր ստեղծել, բախտն այս անգամ Ալվարոյի կողմից չէր: Նա նույնիսկ մեկ անգամ դարձավ գոլի հեղինակ, սակայն մրցավարները կանոնների խախտում արձանագրեցին:

Փոխարինումներ

Կազեմիրո - 6 - Ամրություն ավելացրեց կիսապաշտպանությունում, ինչպես նաև նրա փոխարինումը թույլ տվեց Կրիշտիանու Ռոնալդուին հանգստանալ:

Կարվախալ - 7 - Դաշտ դուրս եկավ ոչ թե պաշտպանությունում խաղալու, այլ հարձակվելու համար, ինչն էլ տվեց իր արդյունքը: Իսկոյի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով գրավեց Անդրես Ֆերնանդեսի դարպասը:

Խաբի Ալոնսո - Ա/Գ

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4690 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33