HalaMadrid TV MOBILE

ԳԱՐԵԹ ԲԵՅԼ.«ՇԱՏ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻԻՆ ՀԱՍՆԵԼ ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ»
11:15:10 20.04.2014

Copa del Rey-ի եզրափակչի հերոսը՝ Գարեթ Բեյլը, ով դարձավ հաղթական գոլի հեղինակ այդ խաղում, կիսվել է տպավորություններով խաղից հետո, սակայն նշել է, որ թիմը չպետք է «թռչի երկնքում» նվաճված գավաթից հետո, քանի որ ամենակարևոր հանդիպումները դեռ առջևում են:

Դուք դարձաք եզրափակչի հերոսը անհավանական գոլից հետ: Ինչպե՞ս կարողացաք նման տարածություն վազել:

Ես վերջերս նմանատիպ գոլ խփել էի նաև Ուելսի հավաքականի կազմում, երբ նորից ստիպված էի մի պահ դուրս գալ դաշտի եզրային գծից: Իսկ այստեղ ես ցանկանում էի փախչել Բարտրայից և արդյունքում կարողացա դա անել: Բարեբախտաբար, ի վերջո կարողացա գոլ խփել: Ես պետք է շրջանցեի մրցակցին, բայց իրականում մտածում էի միայն գնդակի մասին: Բարտրան ցանկանում էր կանգնեցնել ինձ, հրեց, բայց չկարողացավ կանգնեցնել: Ես չէի շրջվում, որ տեսնեմ նա վազու՞մ է իմ ետևից, թե՞ ոչ: Ես միայն գնդակն էի տեսնում:

Որոշիչ գոլ ու առաջին տիղոսը «Ռեալի» հետ...

Սա անհավանական է: Սա իմ առաջին տիտղոսն էր «Ռեալի» հետ: Հուսով եմ, որ դեռ շատ տիտղոսներ կնվաճեմ «Ռեալի» հետ: Խփել նման գոլ, հաղթել նման խաղում ու նվաճել գավաթը՝ սա անհավանական զգացում է: Ես շատ ուրախ եմ ու հուսով եմ, որ դեռ շատ բանի կհասնենք այս մրցաշրջանում:

Ի՞նչ կասեք խաղի մասին: Մինչև Բարտրայի գոլը դուք վերահսկում էիք հանդիպումը: Այդ գոլից հետո «Բարսան» սկսեց ավելի լավ խաղալ:

Մենք ցույց տվեցինք մեր բնավորությունը այն բանից հետ, երբ Բարտրան գրավեց մեր դարպասը: Այդ հարվածը անակնկալ էր բոլորիս համար:

Բարտրայի գոլից րոպեներ առաջ դուք գրավեցիք «Բարսելոնայի» դարպասը, սակայն մրցավարը չհաշվեց գոլը Պինտոյի նկատմամբ կանոնների խաղտման պատճառով: Ի՞նչ եք կարծում՝ սխալվե՞ց Մատեուն այդ դրվագում:

Անկեղծ ասած՝ ես վստահ չեմ ու չեմ տեսել այդ դրվագի կրկնապատկերը: Միևնույն է, ամեն ինչ անցյալում է արդեն ու այդքան էլ կարևոր չէ:

Սա Ձեր կյանքի ամենակարևո՞ր գոլն էր

Այո´, ամենայն հավանականությամբ, այո՛:

Ինչի՞ մասին մտածեցիք դարպասը գրավելուց հետո:

Իրականում ոչինչ չէի մտածում: Ես կտոնեմ գոլս հիմա, հաճույք կստանամ այս ամենից և ապագայում, հուսով եմ, ետ կնայեմ սրան՝ որպես կարևոր դրվագ իմ կյանքում:

Ի՞նչ է նշանակում այս տիտղոսը Ձեր համար:

Ես միշտ «Ռեալին» եմ երկրպագել, եկա այստեղ, որպեսզի նվաճեմ բոլոր տիտղեսները. ես երջանիկ եմ:

Առջևում «Բավարիան» է, ու այս հաղցթանակը կօգնի Ձեզ ՉԼ-ի կիսաեզրափակչում:

Ամենակարևորը, որ մենք պինդ լինենք ու «չթռչենք երկնքում» եզրափակչում տոնած հաղթանակից հետո: «Բավարիան» հիանալի ակումբ է, ու մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք այդ խաղին:

Գոլից հետո դուք փակեցիք բոլոր դժգոհողների բերանը...

Ես չեմ մտածում մարդկանց ասածների մասին: Իմ համար կարևորը կենտրոնանալն է խաղի վրա ու խաղալ որքան հնարավոր է փոքր ճնշման տակ:

Կրիշտիանուն գրկեց ձեզ հանդիպումից հետո: Դուք պետք է նրան փոխարինեիք խաղադաշտում: Ի՞նչ ասաց նա ձեզ:

Կրիշտիանուն շնորհավորեց ինձ, նա շատ ուրախ էր: Նա մասնակցել է մրցաշարի գրեթե բոլոր հանդիպումներին, թիմը մեծ աշխատանք կատարեց: Մենք միասին էինք աշխատում, ու բոլորն արժանի էին այս հաղթանակին: Դա դժվար թիմային աշխատանք էր, ու մենք հիանալի խաղացինք ամբողջ մրցաշարում:

Երկրպագուները վայելեցին «Մեստալիայում» տարած հաղթանակը:

Այս հաղթանակը մենք նվիրում ենք երկրպագուներին: Նրանք շատ էին մեզ օգնում: Հիանալի մթնոլորտ էր տիրում խաղադաշտում, հիանալի երեկո էր:

Արման Հարությունյան, RealMadrid.am

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 4699 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33