Ֆաբիո Կոենտրաուն իր լավագույն խաղն անցկացրեց «Մեստալյայում»: Պորտուգալացու հիանալի պաշտպանողական գործողությունները «Բարսելոնային» շարժվելու տարածություն չտվեցին «Ռեալի» տուգանայինի մատույցներում, բացի այդ նա կատարեց գոլային փոխանցումը Բեյլին, ով և դարձավ վճռորոշ գոլի հեղինակը:
Կոենտրաուն ապացուցեց իր բարձր կարգը «Բարսայի» դեմ խաղում ու վերջապես ցուցադրեց այն խաղը, որի մասին երազում էր Իսպանիայի մայրաքաղաք տեղափոխվելուց ի վեր: Այս խաղում նա իսկապես համապատասխանում էր այն գնին, որն ակումբը վճարել էր նրա համար:
Ճիշտ է, ֆուտբոլիստը հիմնականում կենտրոնացած էր պաշտպանության վրա, որպեսզի կոմպենսացներ Կարվախալի պարբերական միացումները հարձակմանը: Վերջինիս խաղը, ճիշտ է, շատ ավելի տպավորիչ էր, չէ՞ որ նա դիմակայում էր արագաշարժ ու տեխնիկապես ուժեղ Նեյմարին: Իրոք, ամեն առում երազանքի եզրափակիչ էր:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am