Չնայած բոլոր այն լուրերին, որոնք Դիեգո Լոպեսին կապում էին այլ ակումբների հետ, դարպասապահը հասկացնել է տվել, որ սեփական կամքով չի լքի «Արքայական ակումբը»: Լոպեսը իր ապագայի վերաբերյալ կասկածներ չունի:
«Ես դա արդեն շատ եմ կրկնել. այս ակումբի հետ դեռևս մի քանի տարվա պայմանագիր ունեմ, ու եթե ինձ դռան կողմը ցույց չտան կամ դուրս չանեն, չեմ լքի «Ռեալ Մադրիդը» սեփական կամքով:
Ես երջանիկ եմ այստեղ ու պայքարելու եմ թիմի մեկնարկային կազմում տեղ ունենալու համար»,- հայտարարել է Լոպեսը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am