Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Միչելը, ով հիմա մարզում է հունական «Օլիմպիակոսը», կարծիք է հայտնել, որ Իկեր Կասիլյասը արժանի չէ, որ հայտնի պահեստայինների նստարանին ազգային առաջնության խաղերում:
Բայց Միչելը միևնույն ժամանակ բարձր է գնահատել նաև Դիեգո Լոպեսի խաղը:
«Անձամբ ես Կասիլյասին համարում եմ աշխարհի լավագույն դարպասապահ: Բայց պետք է խոստովանել, որ Լոպեսը միշտ լավ է խաղացել ու այնպիսի ակումբի մակարդակի խաղ է ցուցադրել, ինչպիսին է «Ռեալը»: Այնուամենայնիվ, Իկերը արժանի չէ, որ հայտնվի պահեստայինների նստարանին»,- հայտարարել է Միչելը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am