«Սանտիագո Բեռնաբեուն» կարող է չեմպիոնական մրցավազքում «Ռեալի» համար հիմնական խաղաթուղթ դառնալ:
Մնացած 6 խաղերից 4-ը թիմն անցկացնելու է սեփական հարկի տակ: Բացառություն են լինելու միայն «Վալյադոլիդի» ու «Սելտայի» դեմ արտագնա խաղերը: Այս տուրում «Ռեալը» սկսում է իր տնային խաղերի շարքը՝ մրցելով «Ալմերիայի» դեմ, ինչից հետո խաղալու է Գավաթի խաղարկության եզրափակչում՝ մրցելով «Բարսելոնայի» դեմ:
Մյուս մրցակիցը, ում դեմ «Ռեալը» խաղալու է սեփական հարկի տակ առաջնությունում, «Օսասունան» է, իսկ հետո՝ «Վալենսիան»: Եվ վերջում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Էսպանյոլին»:
«Ատլետիկոն», իր հերթին, չորս խաղ անցկացնելու է մրցակցի հարկի տակ, իսկ «Բարսելոնան»՝ 3 խաղ: Բացի այդ, այս երկու թիմերը վերջին տուրում մրցելու են միմյանց դեմ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am