Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մտադիր է հնարավորինս երկար հանդես գալ իսպանական ակումբի կազմում:
«Կցանկանայի հնարավորինս երկար մնալ այս ակումբում ու հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել: «Ռեալը» լավ հնարավորություն ունի, որ այս տարի նվաճի Չեմպիոնների Լիգայի չեմպիոնի կոչումը:
Առջևում մեզ ամենակարևոր խաղերն են սպասում, իսկ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, իհարկե, երազանք է: Ինձ շատ է դուր գալիս խաղալ «Ռեալի» կազմում: Սա աշխարհի մեծագույն ակումբն է, որը պայքարում է բոլոր տիտղոսների համար ու որն ունի լավագույն երկրպագուներն աշխարհում:
Հույս ունեմ, որ մի օր Ուելսի հավաքականի կազմում կկարողանամ մասնակցել Աշխարհի առաջնությանը»,- ասել է ֆուտբոլիստը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am