Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Արքայական գավաթի եզրափակիչ խաղն ընդդեմ «Բարսելոնայի»: Համաձայն ակումբի բժշկական եզրակացության՝ Կրիշտիանուն ունի ձախ ծնկատակի ջիլի վնասվածք:
Եզրակացության մեջ նշված չէ, թե որքան նա կբացակայի: Հնարավոր է, որ նա խաղադաշտ վերադառնա Չեմպիոնների լիգայի առաջին հանդիպման ժամանակ, սակայն միանշանակ բաց կթողնի «Ալմերիայի» դեմ առաջիկա խաղը և հավանաբար չի մասնակցի նաև Արքայական գավաթի եզրափակչին:
Կրիշտիանուն, ով վերջին շաբաթներին ձախ ծնկատակի ջիլի խնդիրներ ուներ, վերջին անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը ընդդեմ «Բորուսիայի» և փոխարինվել է խաղավարտից 10 րոպե առաջ:
Հիշեցնենք, որ Կրիշտիանուն բաց է թողել Լա լիգայի «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղը, ինչպես նաև՝ «Դորտմունդի» դեմ 2-րդ հանդիպումը:
Նշենք, որ Ռոնալդուն վնասվածք էր ստացել երկուշաբթի օրը «Դորտմունդի» դեմ կայանալիք խաղից առաջ կայացած մարզման ընթացքում, ինչը ստիպել է նրան լքել մարզումները: Վերադառնալով Մադրիդ՝ նա նոր թեստեր է անցել, որոնք ախտորոշել են ձախ ծնկատակի ջիլի վնասվածք՝ «Մեստալիայում» անցկացվելիք Արքայական գավաթի եզրափակչից ընդամենը մեկ շաբաթ առաջ:
Astghik Rma, RealMadrid.am