Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է Նուրի Շահինի տրանսֆերը 7 միլիոն եվրոյով ձեռք բերելու մասին:
Հիշեցնենք, որ 2011թ. Շահինը «Ռեալի» հետ ստորագրել էր 6 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերային արժեքը կազմել էր 10 միլիոն եվրո: Սակայն զանազան վնասվածքների պատճառով նա հազվադեպ էր հայտնվում մադրիդցիների կազմում և ամբողջական վերականգնումից հետո 2012-2013 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվեց «Լիվերպուլ», որտեղ կրկին քիչ խաղային ժամանակ ստանալու պատճառով մրցաշրջանի երկրորդ կեսում տեղափոխվեց Դորտմունդ:
Astghik Rma, Realmadrid.am