Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բուժզննում է անցել «Սանիտաս լա Մորալեխա» հոսպիտալում, ինչի արդյունքները վատ լուր են բերել ակումբին: Կրիշտիանուի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի հետին մկանի վնասվածք (left biceps femoris muscle):
Սա նշանակում է, որ նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ոչ միայն «Ալմերիայի», այլ նաև «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղերը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am