HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԲՈՐՈՒՍԻԱ Դ.». ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
19:30:57 03.04.2014

Մադրիդի «Ռեալը» մեկ քայլ էլ մոտեցավ բաղձալի Դեսիմային. կարելի է համարել, որ հերթական գերմանական արգելքը հաղթահարված է, թեև պետք չէ զգոնությունը թուլացնել, ավելին` լիարժեք գերակայությունը հաստատելու ու անցած մրցաշրջանի պատահական պարտությունը արդարացնելու համար հարկավոր է հաղթել նաև «Սիգանալ Իդունա Պարկ» մարզադաշտում:

Կասիլյաս -7- Իկերը անգործ էր, իր համար սովորական մի քանի դպրոցական հարվածներ, որոնցից մեկը Գրոսկրոյցի հարվածն էր հակագրոհի ժամանակ: Մնացած դեպքերի համար կային Պեպեն և Ռամոսը:

Կարվախալ -9.2- Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Լա լիգայի վերջին տուրում դառնալով գոլի հեղինակ` այս հանդիպումը անցկացրեց մեծ ոգևորվածությամբ: Միշտ ակտիվ էր իր եզրում և փոխանցումներ էր մատակարարում Բենզեմային: Օբամեյանգին ազատ տարածություն չէր թողնում: Դարձավ առաջին գոլի փոխանցման հեղինակը:

Պեպե -9- Հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Սկսեց առաջին գոլային գրոհը, անձնուրացաբար նետվեց Մխիթարյանի հարվածին ընդառաջ` փրկելով թիմին: Գոլ, որը կարող էր այս փուլում ճակատագրական լինել, իսկ մինչ այդ, մեկ այլ դրվագում` 55-րդ րոպեին, նորից թույլ չտվեց Մխիթարյանին հարվածել` գնդակը շեղելով անկյունային: Թվում է, թե անհատապես հսկում էր մեր տղային, եթե առաջին խաղակեսում ավելի կոպիտ լիներ հպումը, կարող էր խախտում կատարել տուգանայինում Մխիթարյանի նկատմամբ: Մի քանի դրվագներում կարողացավ կասեցնել Ռոյսի վտանգավոր անցումները: Հանդիպումն անցկացրեց կոռեկտ և մեծ նվիրումով:

Ռամոս -7,5- Վստահ էր գործում պաշտպանությունում, օդային պայքարում գրեթե անհաղթելի էր, միայն որոշ դորտմունդյան հակագրոհների ժամանակ չէր հասցնում կասեցնել հարձակվողներին, երբ փորձում էր փակել առաջ շարժված եզրային պաշտպանների դիրքը: Ռամոսը դեռ ասելիք ունի այս դիմակայությունում, անցած տարվա պարտության արցունքները դեռ չի մոռացել: Իրեն դեռ պետք է դրսևորի Լևանդովսկու դեմ. լեհին ծանր մրցավեճ է սպասվում:

Կոենտրաու -7- Ամբողջ թիմի ֆոնի վրա վատ չէր դիտվում, բայց երևի թույլ օղակը նա էր, թեև ակտիվ էր, բայց իր դիրքը կորցնում էր, մի քանի վտանգավոր գրոհներ հենց իր եզրով կազմակերպվեց:

Մոդրիչ -8.5- Ռեալի դիրիժորը մոռացության է մատնել նախկին մադրիդիստ Օզիլին, հիմա ոչ մեկը չի գանգատվում այդ կորստից: Լուկան բավականին ակտիվ էր, իրեն հատուկ գնդակի վարումը ապշեցնում է բոլորիս, այն կարծես անտեսանելի թելով կապված է ոտքին: Պրեսինգի հաշվին որսաց գնդակը և արդյունավետ փոխանցում կատարեց Ռոնալդուին: Խաղը պատրաստ էր: Դարձել է Անչելոտիի «մադրիդյան Պիռլոն»:

Ալոնսո -7.5- Անցակցերց իրեն հատուկ հանդիպում՝ կասեցնելով Մխիթարյանի հակագրոհը, և գոլային փոխանցում կատարեց Իսկոյին: Բայց կարող էր խաղավերջում 11 մետրանոց հարված բերել սեփական դարպասին:

Իսկո -8.5- «Golden boy»-ը Կառլոյին ապացուցեց, որ զուր է իրեն քիչ խաղաժամանակ հատկացնում և փոխարինման դուրս բերում միշտ ուշացումով: Իսկոն ճախրում էր դաշտում, ակտիվ էր հակագրոհների ընթացքում, սառնասրտորեն իրացրեց գոլային պահը` ձեռնունայն թողնելով Կեհլին և Սոկրատիսին: Այս դիրքի համար Անխելը արդեն պետք է մտահոգվի: 72-րդ րոպեին նրան փոխարինեց Իլյարամենդին:

Բեյլ -8- Բեյլը արդեն երկրորդ հանդիպումն է` իր բարձունքի վրա է՝ ցանկանալով փոխհատուցել իր բարձր գինը և անցկացրած անփայլ հանդիպումները երկու պարտություններում: Նրա հեղինակած արագ գոլը դրեց հաղթանակի հիմնաքարը, վաստակեց տուգանային հարված, որն էլ իրացրեց, բայց փարձառու Վայդենֆելերը աչալուրջ էր, իսկ մեկ այլ դրվագում ժլատություն արեց և չփոխանցեց գնդակը նպաստավոր դիրքում գտնվող Մորատային:

Ռոնալդու -8,5- Մոլորակի լավագույն ֆուտբոլիստը չէր կարող չշարունակել գոլային շարքը: Սա Ռոնալդուի հոբելյանական 100-րդ հանդիպումն էր Չեմպիոնների լիգայում, որոնց ընթացքում դարձել է 65 գոլի հեղինակ: Ինչպես միշտ, Ռոնալդուն մրցակցի պաշտպաններին պահում էր լարված, ինչը թույլ էր տալիս գործընկեր Բեյլին ավելի ազատ գործել: Դարձավ թիմի երրորդ գոլի հեղինակը, մասնակցեց երկրորդ գոլին, կատարեց մեկ ֆիրմային «տոմահավք» հարված, իրացրեց վտանգավոր տուգանային, բայց այս անգամ էլ Վայդենֆելերը, ինչպես Բեյլի պարագայում, սարդային թռիչքով կասեցրեց: Կրիշտիանուն մեկ հիանալի անցում կազմակերպեց 54-րդ րոպեին, բայց Բենզեմային Սոկրատիսը թույլ չտվեց եզրափակել գրոհը: 80-րդ րոպեին ստիպված փոխարինում խնդրեց, ու դաշտ մտավ Կազեմիրոն: Հուսանք, որ վնսավածքը լուրջ չէ, ուղղակի ապահովության համար հեռացավ:

Բենզեմա -7- Կարիմը այս խաղում էլ իրեն չդրսևորեց, ինչպես կենտրոնական հարձակվող, բացառությամբ 61-րդ րոպեի, երբ կարող էր եզրափակել Կարվախալի եզրային փոխանցումը: Չկարողացավ ճիշտ դիրք գրավել Ռոնալդուի անցումից հետո և պարտվեց Սոկրատիսին: Բայց պետք է նշել, որ եզրերում կատարեց մի քանի վտանգավոր պոկումներ: Միակ արդյունավետ գործողությունը առաջին գոլային գրոհն էր, երբ կարողացավ հիմարացնել Դուրմին և երկու պաշտպանների միջով նուրբ փոխանցում կատարել Կարվախալին: 75-րդ րոպեին նրա փոխարեն դաշտ մտավ Մորատան:

Փոխարինումներ

Մորատա -6,5- Բավական ակտիվ էր, խաղում էր Ռոնալդուի ձախ եզրում, 4-5 անցումներ անօգուտ էին, բայց կարողանում էր գտնել ու կասեցնել իրեն հասցեագրված փոխանցումները, ուղղակի փորձը կամ դրիբլինգը չէին բավականացնում, որ շրջանցեր վերջին պատնեշ Հյումելսին:

Կազեմիրո -Ա/Գ- Դաշտում անցկացրեց 10 րոպե և կարողացավ որոշ չափով ամրացնել կենտրոնը` խաղը հասցնելով եզրափակիչ սուլիչի: Նրա փոխարինումը պլանավորած չէր, և դաշտում հայտնվեց Ռոնալդուին վնասվածքի արդյունքում:

Իլյարամենդի -6,5- Ալոնսոյի հետնորդը դաշտ մտավ՝ տակտիկական նկատառումներից ելնելով: Թվում է, թե Կառլոյին բավարարում էր գրանցված հաշիվը, և միակ խնդիրը դարպասի անառիկ պահելն էր: Պաշտպանողական ոճի կիսապաշտպանը փոխարինեց հարձակողականին` զույգ կազմելով ավագ ընկեր Ալոնսոյի հետ, ինչի արդյունքում Մոդրիչը սկսեց մի քիչ առջևում գործել: Աշխատանքը բավարար էր, ոչ մի կոպիտ սխալ:

Անչելոտի -8- Ակնհայտ է, որ Կառլոն «Ռեալ» է հրավիրվել Չեմպիոնների գավաթը նվաճելու համար: Այս «հին գայլը» մրցաշարի ամենափորձառու մարզիչներից է: Երեք անգամ մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել, երկուսում` հասել Օլիմպ: Բոլորս էլ զգում ենք, թե ինչ տրամադրվածությամբ է թիմը պայքարում յուրաքանչյուր տրամաչափի մրցակցի դեմ: Օրինակ` «Յուվենթուսի», «Բորուսիայի» կամ «Շալկեի 04»-ի մակարդակի թիմերը մեզ համար միշտ նվեր չեն եղել, բայց այս տարի նրանք մեր զոհասեղանին են:

Հանդիպման մասին պետք է ասել, որ ամեն ինչ ճիշտ էր կազմակերված, տղաները դաշտում պայքարում էին՝ արյուն թքելով. կարողացավ Իսկոյի միջոցով փակել Դի Մարիայի բացը: Անչելոտիի այս սխեմայում միշտ աչքի են ընկնում Իսկոյի և Անխելի ոճի ազատ նկարիչները: Միայն շտապեց Իսկոյին շուտ փոխարինելու հարցում, քանի որ քիչ հետո դաշտից հեռացավ նաև Ռոնալդուն` թուլացնելով թիմի հարձակվողական ներուժը:

Պետրոս Մաթևոսյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4626 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33