HalaMadrid TV MOBILE

ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ՄԱԴՐԻԴԻՍՏԻՆ | Illa,illa, illa. Juanito maravilla!
13:54:53 02.04.2014

«Սանտիագո Բեռնաբեուում» կայացող յուրաքանչյուր խաղի 7-րդ րոպեին տրիբունաները վանկարկում են՝ «Illa,illa, illa. Juanito maravilla»: Ձեզանից շատերը նույնպես գիտեն այս վանկարկումը, բայց քչերը գիտեն, թե ինչպիսի մարդ է եղել Խուան Գոմեսը կամ պարզապես Խուանիտոն: Այո՛, միգուցե լսել ենք նրա մասին ու նույնիսկ մեկ-երկու տեսանյութ եք տեսել նրա մասնակցությամբ... Խուան Գոմեսը, ում մադրիդիստները փաղաքշորեն ասում են Խուանիտո, հանճարեղ ֆուտբոլիստ չէր: Իսպանիայի սահմաններից դուրս նրան հիշում են երևի թե միայն Գերմանիայում, այն էլ ոչ այնքան հաճելի առիթով... Այնուամենայնիվ, նրա անունը «Ռեալի» պատմության մեջ գրված է ոսկե տառերով: Նա վաստակել է մադրիդիստների կողմից հավերժ հիշվելը՝ լքելով այս աշխարհը անժամանակ:

«Դու հիշում ես՝ ինչպես ամեն ինչ սկսվեց...»

1954 թվականի նոյեմբերի 10-ին Մալագային մոտ գտնվող Ֆուենխիրոլա քաղաքում պատշարի ընտանիքում ծնվեց առաջնեկը, ում, առանց վարանելու, անվանակոչեցին Խուան, ու դեռ մանուկ հասակում Խուանը ցույց տվեց իր ամուր կամքը: Նման մարդկանց մասին ասում են՝ «նա էշի պես համառ է»: Խուանիտոն չէր կարողանում նստել տեղում, ու ծնողները ստիպված էին նրան շատ ուշադիր հետևել: Այնուամենայնիվ, ապագա լեգենդի հայրն ու մայրը չփորձեցին ստիպողաբար դաստիարակել նրան սեփական կամքով, այլ թույլ տվեցին, որ տղան ինքնուրույն զարգանա՝ բնության օրենքներին համահունչ:

Ֆուտբոլային գնդակի հետ ծանոթությունը, որ եղավ 5 տարեկանում, նման էր առաջին հայացքից սիրո, որ ապրեց մինչև մահ: Յուրաքանչյուր ազատ րոպե Խուանիտոն օգտագործում էր ընկերների հետ գնդակ գլորելու համար: Արդեն այդ ժամանակ Խուանը առանձնանում էր բակային ֆուտբոլում՝ գործելով հարձակվողի դիրքում: Նրա՝ հաղթանակների անհագ ծարավը, թվում էր, սահմաններ չի ճանաչում: Դեռևս մանուկ հասակում նա այնպես էր պայքարում ամեն մի խաղում, կարծես թե դա վերջինը լիներ կյանքում: Խուանիտոն մրցակիցներին չէր թողնում «շնչել», ինչի արդյունքում էլ հաճախակի էին նրա մասնակցությամբ կռիվները: Այդպիսի կռիվներից մեկի ժամանակ քարով հարվածել էին նրա գլխին: Տարիներ անց Գոմեսը ժպիտով էր հիշում այդ պահը, չնայած այդ ժամանակ դժվար թե նրա ծնողները ժպտալու ցանկություն ունեին: Եթե հանկարծ քարը մի փոքր այն ներքև դիպչեր...

Ժամանակն անցնում էր, Խուանիտոն խաղում էր բակում, խաղում էր դպրոցում, ու, վերջապես, եկավ այն պահը, երբ նրա վրա ուշադրություն դարձրին «Ասպես» թիմի ներկայացուցիչները: Հենց այնտեղ Խուանը սկսեց իր հիանալի ֆուտբոլային կարիերան ու հենց «Ասպեսում» ստացավ իր 7 համարը, որը ողջ կարիերայի ընթացքում նրա կողքին էր: Որոշ ժամանակ անց Խուանիտոն տեղափոխվեց «Ֆուենխիրոլա», որտեղ նախ հանդես էր գալիս ակումբի երիտասարդական թիմում: Բայց, ինչպես պարզվեց, վարպետությամբ նա մեկ գլուխ բարձր էր ոչ միայն հասակակից երիտասարդներից, այլ նաև առաջին թիմի ֆուտբոլիստներից: «Ֆուենխիրոլան» պայքարում էր Պրիմերա Ռեխիոնալ դուրս գալու համար, ու դրա համար Խուանիտոյին «մի քանի տարի մեծացրին» (կեղծեցին փաստաթղթերը), որպեսզի հասնեին իրենց առաջ դրված նպատակին: Դա տեղի ունեցավ 1968 թվականին, երբ Խուանիտոն դեռ ընդամենը 14 տարեկան էր:

«Ատլետիկոն»

«Հնդկացիները» նկատեցին տաղանդավոր տղային, երբ նա դեռևս 13 տարեկան էր, բայց Խուանիտոն մայրաքաղաք տեղափոխվեց միայն մեկ տարի անց: Եզակի դեպք էր. ֆուտբոլիստը, ով նույնիսկ 15 տարեկան չկար, հնգամյա պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց: Խուանիտոյի առաջընթացը ակներև էր, բայց «Ատլետիկոյի» երիտասարդական թիմի մարզիչը երջանիկ պատահականությամբ կամ ոչ պակաս երջանիկ թյուրիմացությամբ չկարողացավ Խուանի մեջ տեսնել այն վարպետությունը ու նրան նստեցրեց պահեստայինների նստարանին:

Երբ «Դոն Խուանը» դարձավ 17 տարեկան, ակումբը որոշեց նրան վարձավճարով տալ «Կալվո Սոտելո» թիմին, բայց Խուանիտոն բավականին կտրուկ կերպով հրաժարվեց նման հեռանկարից ու վերադարձավ «Ֆուենխիրոլա»: Բայց շուտով «Ատլետիկոն» գլխավորեց գերմանացի մասնագետ Մաքս Մերկելը, ով Խուանիտոյին երկրորդ շանսը տվեց: 18-ամյա Գոմեսը վերադարձավ «Կալդերոն», ու ապագան նրան նորից վարդագույն երանգներով էր թվում...

1972 թվականի ամռանը մինչմրցաշրջանային մրցաշարերից մեկի ժամանակ «Բենֆիկայի» դեմ խաղում մրցակիցներից մեկի հետ կոշտ բախման ժամանակ Խուանիտոն կոտրեց մեծ ու փոքր սրունքոսկրերը ու ֆուտբոլից դուրս մնաց մի ամբողջ տարով: Հաջորդ մինչմրցաշրջանային հավաքին Խուանիտոն արդեն ապաքինված ներկայացավ, սակայն «Ատլետիկոյի» մարզիչները նրան դուռը ցույց տվեցին: «Ռոխիբլանկոսները» փորձեցին ձերբազատվել Խուանիտոյից, բայց առաջին անգամից այդ հնարքը նրանց մոտ չստացվեց: «Սևիլիան» հրաժարվեց վարձակալել նրան: Այդ ժամանակ էլ առաջ եկավ «Բուրգոս» ակումբի տարբերակը, որն այն ժամանակ գլխավորում էր Խոսե Մարիա Նեգրիլյոն: «Ռոխիբլանկոսների» նախկին մարզիչը վստահեց Խուանիտոյին, բայց միանգամից վարձահատույց լինել վստահության համար Խուանիտոն չկարողացավ: «Բուրգոսը» գտնվում էր բարդ մրցաշարային դրությունում, բայց կարողացավ պահպանել տեղը Պրիմերայում: Դրանում մեծ չէր Խուանիտոյի ավանդը, բայց նրա ժամանակը պարզապես դեռ չէր եկել:

Մեկ տարի անց Խուանիտոն ստիպեց «Ատլետիկոյի» ղեկավարներին կրծել եղունգները՝ ֆանտաստիկ խաղ անցկացնելով «Ատլետիկոյի» դեմ: Գոմեսը դարձավ «Բուրգոսի» միանձնյա առաջատարը, իսկ Իսպանիայի օլիմպիական հավաքական լեգենդար մարզիչ Լադիսլաո Կուբալան նրան ընդգրկեց թիմում, որը պետք է մասնակցեր Մոնրելաում կայանալիք Օլիմպիական խաղերին:

«Ռեալ Մադրիդ»

Խուանիտոն խոստովանել է, որ մանկուց հատուկ համակրանք է ունեցել «Սարագոսայի» նկատմամբ, սակայն հաշվի առնելով այն, թե ինչպես էր զարգանում նրա կարիերան՝ ակնհայտ էր՝ նրա ֆուտբոլային Էվերեստի գագաթը Մադրիդի «Ռեալն» է: «Ռեալ» տեղափոխվելը Գոմեսի համար գերնպատակ դարձավ, ու դրա համար նա մերժեց... «Բարսելոնային», որը «Բուրգոսին» նրա տրանսֆերի համար առաջարկում էր 50 մլն պեսետ, որն այն ժամանակվա չափանիշներով հսկայական գումար էր: Բայց երբ ստացվեց «Ռեալի» առաջարկը, Խուանիտոն հայտարարեց.«Այս տուն մտնելը ինձ համար հավասարազոր է ամպերին հասնելուն: Աշխարհի բոլոր ակումբներից գերադասում եմ «Ռեալը», բոլոր քաղաքներից՝ Մադրիդը»:

1976 թվականի նոյեմբերի 19-ին Խուան Գոմեսը դարձավ «սերուցքային»:

Այնուամենայնիվ, «Արքայական ակումբի» սպիտակազարդ մարզաշապիկը Խուանիտոն հագավ միայն հաջորդ մրցաշրջանում: «Ռեալի» կազմում իր նորամուտը նա նշեց մինչմրցաշրջանային խաղում, որում թիմը մրցում էր Մեքսիկայում տեղի «Գվադալախարայի» դեմ: Իսկ ահա իր լավագույն խաղը մրցաշրջանում Խուանիտոն անցկացրեց «Նոու Կամպում»: «Ռեալի» հարձակվողական եռյակը Խուանիտոյի, Կարլոս Սանտիլյանայի ու Հեննինգ Յենսենի գլխավորությամբ խաղավերջում կարողացավ շրջել խաղի ընթացքը ու վերջին րոպեներին խփած երկու գոլերի շնորհիվ թիմը հաղթանակ տարավ հավերժ մրցակցի դաշտում վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ: Հաշիվը՝ 3:2: Խուան Գոմեսի հանճարեղ կարիերան «Սանտիագո Բեռնաբեուում» սկսվեց...

10 տարի Խուանիտոն ազնվորեն ու պատվով ծառայեց «Ռեալի» համար: Ու թեև այդ տարիներին «Ռեալը» եվրոպական ասպարեզի առաջին ջութակներից չէր, Իսպանիայում թիմին հավասարը չկար: Պատկերացրեք միայն. 10 տարվա ընթացքում Խուանիտոն 5 անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ գավաթակիր, երկու անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր: Այսինքն, գրեթե յուրաքանչյուր տարի Խուանիտոյի տիտղոսների հավաքածուն համալրվում էր: Բայց, ինչքան էլ զարմանալի թվա, հենց Եվրոպայում ծնվեց այն երևույթը, որ հիմա կոչում են «Խուանիտոյի ոգի»: Մեկ կամ երկու անգամ չէ, որ «Ռեալը» առաջին խաղից հետո զիջում էր խոշոր հաշվով, բայց պատասխան խաղում հաղթանակ էր տանում անհրաժեշտ հաշվով: Չի կարելի ասել, թե նա տիրապետում էր ֆենոմենալ տեխնիկայի կամ հովազի պես արագ էր, բայց նրա նվիրումը խաղին ու իրեն անմնացորդ նվիրելու պատրաստակամությունը տառացիորեն լիցքավորում էին նրա թիմակիցներին՝ ֆուտբոլային հրաշքներ գործելու:

Դրանցից առաջինը տեղի ունեցավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի 1979/80 խաղարկությունում, երբ «Մադրիդը» մրցում էր «Սելթիկի» դեմ: Առաջին խաղում զիջելով Գլազգոյում 0-2 հաշվով՝ «Ռեալը» պետք է մի առաջադրանք կատարեր, որ հեշտ անվանել անհնար էր: Սակայն նրանք, ովքեր 1980 թվականի մարտի 19-ին «Սանտաիգո Բեռնաբեուում» էին, կարող են իրենց բախտավոր համարել: «Արքայական ակումբը» իրեն անհրաժեշտ 3:0 հաշվով հաղթանակ տարավ, իսկ հաղթական գոլը՝ խփված խաղավարտից 4 րոպե առաջ, գրանցվեց Խուանիտոյի հաշվին: Մեկ տարի անց Խուանիտոն կարող էր նաև հաղթել ամենաբաղձալի տիտղոսը, սակայն եզրափակչում հաղթանակ տարավ «Լիվերպուլը»: Հետաքրքիր է, որ 1981 թվականի մարտ ամսին Խուանիտոյին հետևում էին վրացի երկրպագուները: Մոսկվայի «Սպարտակը», որ դուրս էր եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ ու պարտվեց «Ռեալին», տնային խաղն անցկացնում էր Թիֆլիսում:

Իսկապես ծաղկեց «Խուանիտոյի ոգին» 80-ականների կեսերին: «Մադրիդը» դուրս էր գալիս հաջորդ փուլ՝ առաջին խաղերում զիջելով 1:5 ու 0:3 հաշիվներով: Իսկ ահա երկու գոլի տարբերության մասին  խոսել անգամ պետք չէ: Ու թեև հաղթական խաղերում Խուանիտոն այլևս գոլ չխփեց, հենց նա էր մոտիվացնում թիմին վերջին ճակատամարտից առաջ: «Անդերլեխտի», «Բորուսիայի» ու «Ինտերի» դեմ խաղերը արդեն լեգենդների են վերածվել, որում մեծ ավանդ ունի հենց Ֆուենխիրոլայում ծնված երիտասարդը:

Ցավոք, Եվրոպայում ելույթները դարձան նաև Խուանիտոյի կարիերայի մայրամուտը: 1987 թվականի ապրիլի 8-ին Մյունխենի «Օլիմպիաշտադիոնում» Խուան Գոմեսը իր վերջին խաղն անցկացրեց «Ռեալի» կազմում եվրոգավաթներում: Եվ ցավոք, այդ հրաժեշտը ավելին քան վատ ստացվեց: Մյունխենցիների առաջատար Լոթար Մատեուսը դաշտի կենտնորում կեղտոտ խաղաց ու ընկավ խոտածածկին՝ «մուրալով» դեղին քարտ մրցակցի համար: Ավելի լավ կլիներ, եթե նա դա չաներ: Դժվար է ասել՝ ինչ էր կատարվում Խուանիտոյի սրտում, բայց նա իրեն պահեց, ինչպես... թե ինչպես պահեց իրեն Խուանիտոն, դիտեք տեսանյութում:

Վերադարձ հայրենիք

Երկարաժամկետ որակազրկումը, որ ՈՒԵՖԱ-ն սահմանեց նրա համար, ստիպեց «Ռեալի» ղեկավարներին ու խաղացողին ձևակերպել պայմանագիրը խզելու փաստաթղթերը 10 տարվա համատեղ երջանիկ կյանքից հետո: Այնուամենայնիվ, 33-ամյա Խուանիտոն խաղակոշիկները մեխից չկախեց, այլ վերադարձավ հայրենի քաղաք: Նրա նոր ու հին ակումբը դարձավ «Մալագան»: Չնայած ֆուտբոլիստը այլևս այն արագությունն ու դիմացկությունը չուներ, որոնց շնորհիվ դարձավ «Ռեալի» առաջատար, տեխնիկական վարպետությունն ու փորձը ոչ մի տեղ չէին կորել: Կարճ ասած, «Մալագայում» առաջին իսկ րոպեներից նա դարձավ անվիճելի առաջատար ու մեծ հեղինակություն:

1989 թվականի հունիսի 4-ին «Մալագան» ժամանեց «Սանտիագո Բեռնաբեու»: Դժվար է ասել, բայց, հավանաբար, դրանից հետո ոչ մի անգամ «Բեռնաբեուում» հավաքված երկրպագուները այդպես չէին ծափահարել մրցակից թիմի ֆուտբոլիստին: Կարելի է ասել, որ Խուանիտոն շնորհակալություն հայտնեց նրանց բոլորին իր համար այդքան թանկ մարզադաշտի խոտածածկում արած վերջին հրաշքով: Նա գրավեց Պակո Բույոյի դարպասը 25 մետրից կատարած հրաշալի հարվածով: Նրա հրաշալի կարիերայի ավարտին մնացել էին հաշված օրեր...

Հավաքականը

Ցավոք, բայց հավաքականում Խուանիտոյին բախտ չէր վիճակված ցույց տալ իր ողջ տաղանդը ամբողջ գեղեցկությամբ: Այն բանից հետո, երբ հավաքականը նրա օգնությամբ կարողացավ 12 տարվա ընդմիջումից հետո Աշխարհի 1978 թվականի առաջնության ուղեգիր նվաճել, նրա կարիերան հավաքականում լավ չդասավորվեց: Ի դեպ, Արգենտինայում կայանալիք Մունդիալի Հարավսլավիայի հավաքականի դեմ նախընտրական խաղում տեղի ունեցավ մի դրվագ, որը Իսպանիայում մինչ օրս հիշում են: Խուանիտոն փոխարինվեց ու գրեթե հասել էր պահեստայինների նստարանին, երբ տրիբունայից նրա գլխին շիշ նետվեց (տեսանյութ): Գոմեսը միանգամից կորցրեց գիտակցությունը մի քանի րոպեով... Հարցազրույցների ժամանակ Խուանիտոյին հաճախ էին հարցնում այդ մասին, բայց նա միշտ կատակում էր՝ հայտարարելով, որ այն ժամանակ իրեն հաջողությամբ դիպչեցին:

Դոն Խուանը մասնակցեց Աշխարհի 1978 և 1982 թվականների առաջնություններին ու Եվրոպայի 1980 թվականի առաջնությանը, բայց Իսպանիայի հավաքականը այդ մրցաշարերում հաջողությունների չհասավ: Տնային Մունդիալը Խուանիտոյի համար կարապի երգը դարձավ հավաքականում: Նա հիանալի էր խաղում ակումբում, բայց հավաքականի մարզիչները նրա ծառայություններից օգտվել այլևս չցանկացան: Անձամբ Խուանիտոն այդ պատճառով շատ էր ափսոսում, բայց երբեք իրեն թույլ չտվեց հավաքականի մարզիչների հասցեին որևէ բան ասել՝ պարզապես հայտարարելով, որ Իսպանիայում կան իրենից ուժեղ ֆուտբոլիստներ: Այնուամենայնիվ, հավաքականում նա անցկացրեց 34 խաղ ու խփեց 8 գոլ:

Ընդհատված թռիչք

Ավարտելով կարիերան՝ Խուանիտոն ֆուտբոլին հրաժեշտ տալ չցանկացավ: Նա որոշեց իր բախտը փնտրել մարզչական աթոռի վրա: Առաջարկների պակաս, ինչպես և սպասվում էր, նա չունեցավ: Արդյունքում մերժելով «Բուրգոսի» ու «Վալյադոլիդի» առաջարկները՝ նա ընտրեց «Մերիդան»: Բույադին Բոշկովը շատ բարձր էր գնահատում Խուանիտոյի մարզչական պոտենցիալը՝ հայտարարելով, որ «նա շատ ավելի ուժեղ մարզիչ կլինի, քան ֆուտբոլիստ»: Բայց այսօրվանից 22 տարի առաջ՝ 1992 թվականի ապրիլի 2-ին Խուան Գոմեսի կյանքը ընդհատվեց... ՈՒԵֆԱ-ի գավաթի «Ռեալ» - «Տորինո» խաղից հետո Մերիդա վերադառնալիս Խուանիտոն սարսափելի ավտովթարի ենթարկվեց, որը և վերջակետ դրեց նրա կարճ, բայց շատ վառ կյանքին: Նա ընդամենը 38 տարեկան էր...

Հրաժեշտ Խուանիտոյին (տեսանյութ)

Հոդվածի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում ռուսական «Ֆոնդո Ռուսո» ֆան ակումբի Realmadrid.ru կայքի խմբագրությանը, ովքեր և պատրաստել են հետևյալ հոդվածը ու կից ներկայացվող հոլովակը՝ ռուսերեն թարգմանությամբ:

ԽՈՒԱՆ ԳՈՄԵՍ «ԽՈՒԱՆԻՏՈ»
10/11/1954 - 02/04/1992
ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ՄԱԴՐԻԴԻՍՏԻՆ

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.ru
Կարդացվել է 4620 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33