HalaMadrid TV MOBILE

ՄՈԴՐԻՉ.«ԱՐԴԵՆ ԳԻՏԵՆՔ՝ ԻՆՉ ՍՊԱՍԵԼ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻՑ»
19:38:06 01.04.2014

Լուկա Մոդրիչը այսօր մամլո ասուլիս տվեց «Սյուդադ Ռեալ Մադրիդի» մամլո սրահում: Նա խոսեց Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղի մասին.«Ամեն ինչ կանենք «Բորուսիային» հաղթելու համար: Բարդ խաղ է սպասում, ու շատ կարևոր է պատասխան խաղից առաջ գնդակ բաց չթողնել: Նրանց դեմ անցած տարի անցկացրած 4 խաղերից հետո գիտենք, թե ինչքան վտանգավոր են»:

«Նախքան երկու պարտությունները, մենք ֆանտաստիկ մրցաշրջան էինք անցկացնում: Մենք նույն ֆուտբոլիստներն ենք նաև հիմա: Իսկապես մոտիվացված ենք ու նախորդ մրցաշրջանի մասին արդեն մոռացել ենք: Պետք է կենտրոնանանք վաղվա խաղի վրա ու չպետք է գլուխներս կորցնենք միայն այն պատճառով, որ նախորդ տարի զիջեցինք նրանց»:

Առաջին խաղը սեփական դաշտում խաղալու կարևորության մասին.

«Ինձ համար միևնույն է: Չեմ կարծում, որ դա որևէ առավելություն է տալիս: Նախորդ տարի մենք պարտվեցինք առաջին խաղում: Չէինք ակնկալում, որ տարբերությունը այդքան մեծ կլինի, բայց երկրորդ խաղում շատ մոտ էինք հաղթանակ կորզելուն: Վաղը պետք է կենտրոնացած լինենք խաղի ընթացքում ու անենք ամեն հնարավոր բան թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում: Հուսով եմ՝ դուրս կգանք կիսաեզրափակիչ»:

Վրեժի մասին.

«Սա պարզապես մեկ այլ խաղ է շատ լավ թիմի դեմ: Մենք դեռևս հիշում ենք նախորդ մրցաշրջանի երկու խաղերը, բայց վաղն ամեն ինչ այլ կլինի: Նրանք մի շարք վնասվածքներ ունեն, ինչի արդյունքում կարող ենք սխալմամբ մտածել, որ հեշտ է լինելու, բայց մեզ շատ բարդ խաղ է սպասում: Մենք հիմա ավելի փորձառու ենք ու գիտենք՝ ինչի սպասել: Հուսով եմ՝ դա կօգնի մեզ այս երկու խաղերի ընթացքում ու թույլ կտա դուրս գալ կիսաեզրափակիչ»:

«Բորուսիայի» կողմից առկա վտանգի մասին.

«Մենք գիտենք՝ ինչպես են նրանք խաղում, գիտենք, որ վտանգավոր են գործում հակագրոհելիս: Գնդակը կորցնելիս պետք է շատ զգույշ լինենք, արագորեն հետ վերադարձնենք այն ու ճնշում գործադրենք նրանց վրա, որ անհապաղ տիրենք նախաձեռնությանը: Նրանք մի քանի արագաշարժ հարձակվողներ ունեն: Մենք պետք է խանգարենք նրանց առաջատարներին՝ թույլ չտալով խաղալ իրենց լավագույն ֆուտբոլը, ու վստահ եմ, որ կարող ենք անել դա վաղը»:

«Անկասկած, Կրիշտիանուն դժգոհ էր երկու պարտություններից հետո, ինչպես և թիմի մյուս անդամները: Մենք չէինք սպասում դրան, բայց սա ֆուտբոլ է: Եթե այդպես չլիներ, կկորեր հետաքրքրությունը: Երկրպագուները միշտ էլ հարգել են Ռոնալդուին, ու ոչինչ չի փոխվել: Մենք պետք է շնորհավորենք «Բարսելոնային» ու «Սևիլիային»: Վստահ եմ՝ վաղը նրանք ևս մեկ անգամ ցույց կտան իրենց աջակցությունը: Կրիշտիանու Ռոնալդուն հարգում է երկրպագուներին: Դա նման է ամուսնական կյանքի: Լինում են լավ ու վատ օրեր, բայց կարևորն այն է, որ երկրպագուների ու Ռոնալդուի միջև փոխադարձ սեր կա»:

Բեյլի ունեցած ավանդի մասին.

«Նա շատ լավ է խաղում: Բեյլը շատ է օգնում թիմին: Նա բազում գոլեր է խփում ու գոլային փոխանցումներ կատարում: Միգուցե նա այնքան լավ մարզավիճակում չէ, ինչքան նախորդ տարի «Տոտենհեմում», բայց նա կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար: Չեմ կարծում, թե նա ագահ է եղել: Նա փորձում է խաղալ թիմի համար ու ամենից շատ փոխանցումներն է կատարել Լա Լիգայում: Նա ցանկանում է գոլեր խփել ու փոխանցումներ կատարել, այնպես որ չեմ կարծում, որ դա որևէ խնդիր է»:

Թիմում իր դերի մասին.

«Մենք խաղում ենք երեք կիսապաշտպաններով, ու Անչելոտին ցանկանում է, որ գործենք միասնաբար, փոխենք դիրքերը, երբ գնդակով ենք, ու ստեղծենք ազատ տարածություններ: Այստեղ իմ դերը շատ նման է նրան, ինչ ունեմ ազգային հավաքականում: Պետք է պաշտպանվել ու հարձակվել: Դա է կենտրոնական կիսապաշտպանի պարտականությունը: Եթե ցանկանում ես խաղալ «Ռեալում», պետք է կարողանաս անել դա: Շատ դժվար է ժամանակակից ֆուտբոլում գոյատևել, եթե միօրինակ ֆուտբոլիստ ես: Ինձ շատ է դուր գալիս թիմում ունեցած տեղը»:

Հավանական հոգնածության մասին.

«Մենք հոգնած չենք: Հիմա դժվարին պահ ենք ապրում, ինչը բոլորիս համար էր մեծ հարված: Երկու պարտություն կրեցինք, բայց պետք է արագորեն վերգտնենք մեր խաղը: Պետք է միասնական լինենք, վստահ ու շարունակենք գործել այնպես, ինչպես մրցաշրջանի ընթացքում: Այս երկու պարտությունները չպետք է ջուրը գցեն այն մեծ աշխատանքը, որ կատարել ենք մինչև այդ: Մենք պայքարում ենք երեք ճակատներով ու չենք պատրաստվում հանձնվել»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4347 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33