HalaMadrid TV MOBILE

ԿԱՐՎԱԽԱԼ.«ԵՐԲ ԼՍՈՒՄ ԵՄ ՉԼ ՕՐՀՆԵՐԳԸ, ՄԱՐՄԻՆՍ ՓՇԱՔԱՂՎՈՒՄ Է»
19:00:37 01.04.2014

Դանի Կարվախալը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել, որում խոսել է «Ռեալ» վերադառնալու, Չեմպիոնների Լիգայում խաղալու ու կանտերանո լինելու զգացման մասին.«Դա երազանք էր: Իմ նորամուտի խաղում մենք 6 գոլ խփեցինք: Ես երբեք չեմ մոռանա դա»,- ասել է պաշտպանը «Գալաթասարայի» դեմ խաղի մասին:

Ինչպե՞ս կգնահատես ընթացիկ մրցաշրջանը ակումբի համար:

Ես միշտ ամբիցիոզ եմ եղել ու ցանկացել եմ մարզվել ու խաղալ ավելի շատ, բայց ես շատ ուրախ եմ, թե ինչպես է ամեն ինչ դասավորվում, հատկապես՝ մարզչի կողմից ցուցաբերվող վստահության առումով: Արբելոայի հետ ռոտացիան դրականորեն է ազդել ինչպես մեր երկուսի, այնպես էլ թիմի վրա: Հիմա, երբ Արբելոան վնասվածք ունի, ամեն ինչ շատ բարդ է, քանի որ ես պետք է ավելի շատ խաղամ ու կարողանամ վաստակել տեղս թիմում, հաճույք ստանամ դրանից ու օգնեմ թիմին հասնել իր առաջ դրված նպատակներին:

Ի՞նչ ես հիշում «Գալաթասարայի» դեմ խաղից, որում նշեցիր նորամուտդ մրցաշարում:

Դա երազի էր նման, երբ մտածում էի, որ խաղում եմ Չեմպիոնների Լիգայում: Երբ կանգնած ես թիմակիցներիդ կողքին ու լսում ես Չեմպիոնների Լիգայի օրհներգը, մարմինդ փշաքաղվում է: Ամենից զատ, հիանալի խաղ ստացվեց, որում մենք 6 գոլ խփեցինք: Երբեք դա չեմ մոռանա:

Կարիերայիդ ընթացքում խաղացել ես շատերի հետ, բայց ու՞մ ես ամենից լավ հասկանում խաղադաշտում:

Հաշվի առնելով նրանց հետ անցկացրած տարիները՝ կնշեմ Խեսեի ու Մորատայի անունները: Բացի այդ, ես լավ եմ համագործակցում Արբելոայի հետ. մեկ հայացքն էլ է բավարար, որ մենք հասկանանք իրար:

Կա՞ արդյոք մի ֆուտբոլիստ, ում հետ կուզենայիր խաղալ:

Որպես «Ռեալի» երկրպագու՝ կնշեմ Միչել Սալգադոյի անունը: Ես շատ էի հավանում նրա խաղաոճը, նա լի էր էներգիայով: Միշտ դիտել եմ նրա խաղը, որից մեծ բավականություն էի ստանում:

Ի՞նչ է նշանակում մեծանալ «Ռեալի» ակադեմիայում:

Դա նման է իրականություն դարձած երազի: Իսպանիայում, առավել ևս Մադրիդում, յուրաքանչյուր տղա ցանկանում է խաղալ «Ռեալում»: Այս ակումբի ակադեմիայում գտնվելը մեծ նվաճում է, իսկ այս մարզաշապիկով դաշտ դուրս գալը հպարտության ու էմոցիաների պահ է: Այս ակումբում մեծանալը հրաշալի բան է:

Ինչքանո՞վ է օգնում այն, որ շատ ֆուտբոլիստներ են անցել ակադեմիայի տարբեր թիմերով հիմնական թիմում խաղալուց առաջ, օրինակ՝ Ռաուլը, Կասիլյասը:

Դա օրինակ է մեզ համար, իսկ Կասիլյասը հիմա ավագն է: Մեզ համար առաջին թիմում հայտնվելը ամեն ինչի ավարտը չէ: Իմ ու Արբելոայի պես ֆուտբոլիստները լքել են ակումբը նորից վերադառնալու համար: Մյուսները, օրինակ Խեսեն ու Մորատան, միանգամից են հայտնվել առաջին թիմում:

Ի՞նչ առումով առաջադիմեցիր Գերմանիայում:

Ես բարելավեցի խաղս պաշտպանությունում, քանի որ Բունդեսլիգայում գրեթե չկար դիրքային գրոհ, ու ես ստիպված էի փակել եզրը շատ դեպքերում: Բացի այդ, «Բայերը» գրեթե միշտ հանդես էր գալիս խաղը վերահսկողի դերում, ու որպես եզրային խաղացող՝ ես մեծ տարածություն էի փակում: Դա ինձ ստիպեց ուժեղանալ ֆիզիկապես, որպեսզի թարմ մնայի խաղի վերջին րոպեներին:

Այս տարի «Ռեալի» երիտասարդները մասնակցում են ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգային: Ինչքանո՞վ է դա կարևոր երիտասարդների զարգացման համար:

Դա հիանալի հնարավորություն է երիտասարդների համար, ովքեր կարող են ճամփորդել Եվրոպայում ու մրցել միջազգային մրցաշարում: Նրանց համար դա շատ կարևոր է, քանի որ թույլ կտա հաճույք ստանալ ու փորձ ձեռք բերել այն առումով, որ կզգան տարբեր երկրներում խաղալու դժվարությունները:

Որևէ խորհուրդ ունե՞ս նրանց համար Նյոնում կայանալիք կիսաեզրափակիչ խաղից առաջ:

Նրանք հաղթահարեցին խմբային փուլն ու հաղթահարեցին «Նապոլիի» ու ՊՍԺ-ի արգելքը փլեյ-օֆֆում: Կարծում եմ՝ նրանք բարձրակարգ թիմ ունեն ու կարող են նվաճումների հասնել: Ռամիսը հիանալի մարզիչ է, ում հետ ես նույնպես աշխատել եմ, ու նա գիտի, թե ինչպես ղեկավարի թիմը: Նրանք դուրս կգան եզրափակիչ ու կպայքարեն տիտղոսի համար:

Ի՞նչն է, ըստ քեզ, եղել ամենակարևոր բանը քո՝ որպես ֆուտբոլիստ զարգացման հարցում:

Մարզումները: Սա մի մարաթոն է, որ սկսվում է երիտասարդ տարիքում, որի հիմքը անձնազոհությունն է: Պետք է տուն վերադառնաս այն զգացումով, որ առավելագույնն ես ներդրել մարզումների ու խաղերի ժամանալ: Կարծում եմ՝ նաև գենետիկան է օգնել ինձ:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4595 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33