HalaMadrid TV MOBILE

ԲԵՆԶԵՄԱ.«ԿՈՒԶԵՆԱՅԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ՊՍԺ-Ի ԴԵՄ»
18:37:38 01.04.2014

Կարիմ Բենզեման ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է թիմում այս պահին տիրող իրավիճակին, Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչին ու «Բորուսիայի» դեմ խաղերին.«Այս մրցաշարում մենք հաղթել ենք գրեթե բոլոր խաղերում, ու թիմը իրեն լավ է զգում: Մենք ամեն ինչ կանենք, որ դուրս գանք հաջորդ փուլ»,- նշել է ֆրանսիացին:

Ինչպե՞ս կգնահատես ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանը առ այս պահը:

Մեզ համար մինչ այս ամեն ինչ լավ է ընթացել: Մենք դուրս ենք եկել քառորդ եզրափակիչ ու շատ լավ վիճակում ենք: Մենք հաղթել ենք գրեթե բոլոր խաղերում, ու թիմը շատ լավ է զգում իրեն:

Արդյո՞ք «Բորուսիայի» դեմ նախորդ տարվա դիմակայությունից հետո մրցակիցը շատ է փոխվել:

Կարծում եմ՝ նրանք ունեն գրեթե նույն կազմը, բայց այս մրցաշրջանում մի շարք վնասվածքներ ունեն: Մենք արդեն իսկ մոռացության ենք մատնել նախորդ տարի կատարվածը ու հիմա ունենք նոր թիմ՝ նոր մենտալիտետով: Մենք չենք մտածում մրցակցի մասին, չնայած նրանք ուժեղ են: Մենք ամեն ինչ կանենք հաջորդ փուլ դուրս գալու համար:

Ի՞նչ նպատակներ է Կարլո Անչելոտին դրել թիմի առաջ այս մրցաշրջանում:

Մեր նպատակն է հաղթել բոլոր երեք մրցաշարերում, ու կարծում եմ՝ մենք ունակ ենք դրան: Մենք լավ թիմ ունենք, իսկ կազմը բավարար ուժեղ է դա անելու համար: Անչելոտին թիմին ստաբիլություն հաղորդեց, ու դա շատ կարևոր է:

Ի՞նչ ես կարծում ՉԼ 10-րդ գավաթը նվաճելու հավանականության մասին:

Վերջին երեք տարիներին մենք դուրս ենք եկել կիսաեզրափակիչ: Մենք երեք տարի անընդմեջ խաղացել ենք այդ փուլում: Այս տարի էլ լավ ենք խաղում: Դեռևս մի քանի խաղ պետք է անցկացնենք եզրափակիչ դուրս գալու համար, բայց մենք արդեն մոտ ենք դրան:

Հարձակման գծում եռյակ ես կազմել Բեյլի ու Ռոնալդուի հետ: Ինչպե՞ս կբնութագրես նրանց հետ համագործակցությունը:

Նրանք հիանալի ֆուտբոլիստներ են, ու մենք իրար շատ լավ ենք հասկանում ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Շատ հեշտ է խաղալ նրանց պես ֆուտբոլիստների հետ, ովքեր բարձր որակներ ունեն, արագ են ու տեխնիկապես լավ պատրաստված:

Արդյո՞ք «Ռեալի» հարձակումը ամենահզորն է մրցաշարում:

Չգիտեմ: Բայց մենք մի թիմ ենք, ու պետք չէ առանձնացնել միայն երեք հարձակվողներիս: Մեզ աջակցում են մնացած բոլոր ֆուտբոլիստները: Մենք հարձակվողական ֆուտբոլ ենք խաղում, ու ինչպես արդեն ասել եմ, հիանալի խաղացողներ ունենք հարձակման գծում, ու մեզ համար շատ լավ է, որ բազում գոլեր ենք խփում, ինչը, անկասկած, օգնում է թիմին հաղթել խաղերում:

Ո՞րն է այսպիսի հիանալի մարզավիճակի գաղտնիքը:

Խաղաոճը, խաղային ժամանակն ու վստահությունը: Սա է կարևոր հարձակվողի համար: Այս ամենը աշխատանքի ու որոշ չափով նաև բախտի արդյունքում է ստացվել:

35 գոլ ես խփել Չեմպիոնների Լիգայի 59 խաղերում: Ի՞նչն է ամենից շատ դուր գալիս քեզ այս մրցաշարում:

Չեմ կարող ասել: Ես շատ հաջողությունների եմ հասել այստեղ: Երբ դեռ երեխա էի, հավանում էի Չեմպիոնների Լիգան, ու հուսով եմ, ամեն ինչ այսպես կշարունակվի: Այս մակարդակի խաղեր խաղալը օգնում է ինձ առաջին հերթին վստահություն ձեռք բերելու հարցում ու ինձ ավելի շատ փորձ է տալիս այս մրցաշարում, որում սկսել եմ խաղալ 17 տարեկանից: Հիմա արդեն 26 տարեկան եմ, այնպես որ, կարելի է ասել, մոտ 10 տարի եմ անցկացրել այս մրցաշարում: Ամեն անգամ, երբ խաղում եմ ՉԼ խաղում, հատուկ զգացում եմ ունենում: Ես սիրում եմ այս մրցաշարը:

Ի՞նչն ես հիշում «Ռոսենբորգի» դեմ նորամուտիդ խաղից, որում գոլ խփեցիր:

Դա իմ առաջին խաղն էր, կայանում էր Լիոնում շատ ժամանակ առաջ: Եթե չեմ սխալվում, Ժերար Ուլիեն էր մարզիչը: Հիշում եմ, որ դա իմ առաջին խաղն էր այս մրցաշարում, որում ես գոլ խփեցի: Ջոն Կարյուն փոխանցեց գնդակը հեռվից ու ես գրավեցի դարպասը: Դա իմ առաջին գոլն էր Չեմպիոնների Լիգայում: Ես ընդամենը 17 տարեկան էի: Այդ պահին յոթերորդ երկնքում էի:

Ինչպիսի՞ գոլ կուզենայիր հեղինակել ու ինչպիսի՞ վերջաբան ես կանխատեսում այս մրցաշրջանի համար:

Հաղթական գոլ՝ եզրափակչում: Կուզենայի եզրափակչում մրցել ՊՍԺ-ի դեմ, քանի որ այն ֆրանսիական ակումբ է:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4651 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33