Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսի գործակալ Մանուել Կիլյոն Գարսիան խոսել է իր հաճախորդի ապագայի վերաբերյալ:
«Դիեգոն ամուր բնավորություն ունի, հանգիստ է ու կենտրոնացած իր աշխատանքի վրա:
Ես որևէ զանգ չեմ ստացել «Միլանի» կամ «Նապոլիի» ներկայացուցիչներից: Դատելով նրանից, թե ինչպես է ամեն ինչ դասավորվում՝ կարծում եմ, որ Դիեգոն կմնա «Ռեալում» նաև հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Կիլյոնը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am