Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, երկու գոլ խփելով «Բարսելոնայի» դեմ խաղում, Լա Լիգայում խփած գոլերի քանակով հավասարվեց Ֆերնանդո Մորիենտեսին:
Երկու ֆուտբոլիստների ակտիվում էլ կա 72 գոլ: Այս ցուցանիշին հասնելու համար Բենզեմայից պահանջվել է անցկացնել 152 խաղ, Մորիենտեսից՝ 183:
Նշենք, որ 72 խփած գնդակով Բենզեման 19-րդ տեղում է «Ռեալի» պատմության մեջ: Հիմա Բենզեման փորձելու է հասնել Իվան Սամորանոյին, ով խփել է 77 գոլ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am