Նա արդեն գրեթե 100 տարեկան է: Եթե ավելի ճիշտ, ապա՝ 98, բայց չնայած դրան Պաուներոն «Ռեալի» անդամ է արդեն 75 տարի: Նա աշխատել է «Ռեալի» ղեկավարությունում նախագահ Սանտիագո Բեռնաբեուի հետ 28 տարի շարունակ: Նա առաջվա պես հետևում է «Արքայական ակումբում» տեղի ունեցող ամեն ինչին:
Եվ այսպես, թարգմանաբար ներկայացնում ենք Գրեգորիո Պաուներոյի հարցազրույցը:
Հիշու՞մ եք ձեր առաջին հանդիպումը Սանտիագո Բեռնաբեուի հետ.
Ես մասնագիտությամբ ֆինանսական հարցերի մասնագետ եմ և 1954 թվականին պաշտոնական արարողություններից մեկի ժամանակ հանդիպեցի Սանտիագո Բեռնաբեուի ու Պաբլո Էրնանդեսի հետ: Զարմանալիորեն այն ժամանակ ես ու Սանտիագոն անգամ մեկ բառ չփոխանակեցինք, բայց հետո նա նայեց իմ վրա և ասաց.«Ես սպասում եմ քեզ առավոտյան ժամը 8-ին «Ռեալի» ղեկավարների խորհրդում Վիստա Ալեգրե փողոցի մոտ»: Այդպես էլ ես մտա «Ռեալի» համակարգի մեջ ու աշխատեցի այնտեղ մինչև 1982 թվականը:
Իսկ ինչու՞ Բեռնաբեուին պետք եկավ ֆինանսական հարցերի մասնագետ: Այժմ Նեյմարի հետ կատարվածից հետո համարյա բոլոր ակուբներին էլ հարկավոր է ֆինանսական գործերով զբաղվող մասնագետ, բայց այն ժամանակ ֆինանսական գործարքները ավելի հեշտ էին կատարվում: Ի՞նչ եք մտածում սրա մասին.
Սանտիագոյին անհրաժեշտ էր այնպիսի անձնավորություն, ով կկարողանար տեղեկացված պահեր ֆուտբոլիստներին իրենց պայմանագրային պարտավորությունների մասին ու լավ կառավարեր ակումբի ֆինանսները: Ինչ վերաբերվում է Նեյմարի հետ կատարված միջադեպին, ապա կարող եմ ասել, որ դա գումարային ինժիներիա է: Կողքից դժվար է որևէ գնահատական տալ այդ ամենին: Պետք է ստուգել բոլոր մանրամասները: Միայն կարող եմ ասել, որ այն գործարքով զբաղվողները եղել են հասուն մարդիկ, ովքեր պետք է մտածեին տրանսֆերի հետևանքների մասին: Ամեն դեպքում, եթե ինչ-որ բանում 100%-ով համոզված չես, ապա պետք չէ այն անել:
Այս տարի կլրանա 60 տարին, ինչ դուք հանդիսանում եք «Ռեալի» անդամ: Կարծում եմ` ձեզ պետք է շնորհեն ոսկյա, ադամանդապատ հուշամեդալ:
Եթե ասենք ավելի ճշգրիտ տվյալներ, ապա ես «Ռեալի» անդամ եմ 60 տարի անընդմեջ, իսկ մինչ այդ անդամ եմ եղել ևս 15 տարի: Մինչև «Ռեալում» աշխատելս ես արդեն «Ռեալի» անդամ էի, սակայն աշխատանքի բերումով տեղափոխվեցի ապրելու Սանտանդեր քաղաք: Դրանից հետո ես այլևս «Ռեալի» անդամ չէի: Հետո, երբ վերադարձա, կրկին դարձա «Ռեալի» անդամ: Հենց այդ պահից էլ անցել է 60 տարի: Շատ հաճելի է այդքան տարի շարունակ լինել «Ռեալի» ընտանիքում:
Դուք Ձեր աչքերով տեսել եք «Ռեալի» բոլոր 9 հաղթանակները Չեմպիոնների լիգայում: Հիմա քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր կհիշեն «Ռեալի» բոլոր հաղթանակները այդ մրցաշարում:
Այո՛, ես իսկապես տեսել եմ «Ռեալ Մադրիդի» բոլոր հաղթանակները Չեմպիոններ լիգայում: Ես հիմա էլ եմ հետևում «Ռեալի» բոլոր հանդիպումներին մարզադաշտից: Ես ամեն օր գնում եմ եկեղեցի ու ամեն կիրակի գնում եմ ֆուտբոլ դիտելու: Ես 98 տարեկան եմ և ոչ մի անգամ չեմ խախտել իմ կանոնակարգը շաբաթվա մեջ:
Նշեք այն լավագույն ֆուտբոլիստին, ում դուք տեսել եք Ձեր կյանքում.
Ալֆրեդո Դի Ստեֆանո և Ֆրանսիսկո Խենտո, ով հաղթել է Չեմպիոնների լիգայի 6 մրցաշարերում: Իսկ ժամանակակից ֆուտբոլիստներից, իհարկե Ռոնալդու, քանի որ նա 21-րդ դարի իսկական Դի Ստեֆանոն է: Դրանք միայն խոսքեր չեն: Բանն այն է, որ Ստեֆանոն ոչ միայն մեծ ֆուտբոլիստ էր, այլ նաև նրա տարիներում «Ռեալը» հասավ ֆանտաստիկ արդյուքների: Իմ մոտ այնպիսի նախազգացում կա, որ Ռոնալդուի հետ մենք բազմաթիվ տիտղոսներ դեռ կնվաճենք:
Ի՞նչ կար Դի Ստեֆանոյի մոտ, որ չկար մյուս ֆուտբոլիստների մոտ.
Նա, այսպես ասած, տոտալ ֆուտբոլ դավանող ֆուտբոլիստ էր, ով հիանալի կարդում էր խաղը ու հասկանում էր խաղի յուրաքանչյուր դրվագի փիլիսոփայությունը: Կային շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց այսպիսի խորը տակտիկական մարտավարություն ունեցող ֆուտբոլիստները շատ քիչ էին:
Կարելի՞ է արդյոք համեմատել Դի Ստեֆանոյի ու Կրիշտիանու Ռոնալդուի «Ռեալների» դարաշրջանները:
Երկու թիմերն էլ հիանալի թիմեր են, բայց չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դրանց համեմատել: Դի Ստեֆանոյի «Ռեալը» մարդկության պատմության մեջ ամենաուժեղ ակումբներից էր: Հիմա էլ Ռոնալդուի «Ռեալը» ձգտում է նրան, որ գրի իր անունը պատմության մեջ ոսկե տառերով: Այժմ թիմը լավ մարզավիճակում է: Կարծում եմ` Լա լիգան ու Արքայական գավաթը մերը կլինի:
Իսկ Չեմպիոններ լիգա՞ն.
Մեր մոտ կան բոլոր հնարավորություններ հաղթելու համար, բայց այնտեղ կա «Բավարիա»: Նրանք հիմա երեևի թույլ չեն «Ռեալից»: Այժմ այդ մրցաշարում բավականին շատ ուժեղ ակումբներ կան, բայց ես կառանձնացնեմ այդ երկուսին:
Ինչպե՞ս «Ռեալին» հաջողվեց հաղթել միանգամից 5 ՉԼ գավաթ անընդմեջ: Չէ՞ որ հիմա դա անելը անհնարին է:
Մեր ակումբում հանդես էին գալիս հիանալի ֆուտբոլիստներ` Դի Ստեֆանոն, Պուշկաշը, Խենտոն ու շատ այլ ֆուտբոլստներ:

Ձեր կարծիքով ո՞րն է պատմության մեջ լավագույն հանդիպումը.
Դա Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր Գլազգոյում, երբ մենք հաղթեցինք մեր 5-րդ անընդմեջ գավաթը: Այն ժաանակ մենք մրցում էինք գերմանական «Այնտրախտի» հետ: Մենք հաղթեցինք 7-3 հաշվով: 4 գոլի հեղինակ դարձավ Պուշկաշը և 3 գոլ խփեց Դի Ստեֆանոն: Դա ֆանտաստիկ հանդիպում էր:
Ի՞նչն է ամենաշատը հիշվել «Ռեալում» աշխատելու տարիներից, նունիսկ այն, ինչ կապված չէ ֆուտբոլի հետ.
Սանտիագո Բառնաբեուն գիտեր բազմաթիվ անեկդոտներ: Եթե ճիշտն ասեմ, դա նրա՝ ֆուտբոլիստների հետ շփման միակ ձևն էր: Հիշում եմ, երբ մենք հաղթեցինք մեր վերջին տիտղոսը, շատ լավ հանդիպում անցկացրեց Խոսե Լուիս Պեինադոն, ով ապրում էր իր ծնողների հետ: Այդ ժամանակ դոն Սանտիագոն մտավ հանդերձարան և գումարային պարգև տվեց ֆուտբոլիստներին, ինչը նա անում էր ամեն հաջող հանդիպումից հետո: Հետո նա մոտեցավ Պեինադոյին ու տվեց նրան փաստաթղթեր. Սանտիագոն նրան բնակարան նվիրեց: Դա շատ հուզիչ տեսարան էր:
Դուք տեսե՞լ եք Բեռնաբեուին հանդերձարանում՝ ճգնաժամային վիճակի ժամանակ.
Հիշում եմ, երբ մենք գնեցինք Պոլ Բրայտներին, նրա աշխատավարձը բավականին բարձր էր, ու բարձրացրեց նաև մյուսներինը: Այս ժամանակ նա հանդերձարանում մոտեցավ ֆուտբոլիստներին, բացատրեց իրավիճակը ու խոստացավ բարձր պարգևատրումներ հաղթանակի դեպքում, և այդպես կոնֆլիկտը վերացվեց՝ դեռ չսկսկված:
Ի՞նչ կասեք Մոուրինյոյի ժամանակաշրջանի մասին.
Ոչ մի լավ բան չեմ կարող ասել: «Ռեալում» միշտ աշխատել են մարզիչներ, ովքեր իրենց ֆուտբոլիստներից բարձր էին դասում: Իսկ խաղացողների մասին վատ արտահայտվելը մամուլի մոտ շատ էր կոտրում ֆուտբոլիստներին: Այդ հանգամանքները խափանում են թիմային միասնությունը:
«Ռեալը» պահպանե՞ց իր արժեքները.
Մադրիդիզմի արժեքները պահպանում էին այնպիսի ֆուտբոլիստները, ինչպիսիք են՝ Գրեգորիո Բենիտոն, Խոսե Անտոնիո Կամաչոն, իսկ այժմ դա անում է Սերխիո Ռամոսը:
Իսկ ճի՞շտ է, որ «Ռեալը» եղել է գեներալսիմուս Ֆրանկոյի ակումբը.
«Ռեալը» երբեք չի եղել ո՛չ Ֆրանկոյի, ո՛չ էլ ինչ-որ մեկի ակումբը, ընդհակառակը, շատ քաղաքական գործիչներ ժողովրդի աջակցությունը ստանալու համար ցույց էին տալիս իրենց սերը «Ռեալի» նկատմամբ: Ընդհանուր առմամբ «Ռեալը» քաղաքականության հետ կապ չունի: «Ռեալում» չի եղել ո՛չ Ֆրանկո, ո՛չ Մարիանո Ռախոյ և ոչ էլ Ալֆրեդո Ռուբալկաբ: Իսկ Ֆրանկոյի մասին լեգենդները ուղղակի հորինված են:
Ձեր կարծիքով ինչու՞ չի խաղում Կասիլյասը.
Շատ եմ սիրում Իկերին, բայց դա իմ գործը չէ: Տալ մարզչին խորհուրդնե՞ր: Ես ունեմ իմ սեփական կարծիքը, բայց թիմի արդյունքների համար պատասխանատու է Անչելոտին: Ես երբեք չեմ խառնվում մարզիչների աշխատանքին: Դա ես սովորել եմ դեռ Սանտիագոյից:
Ին՞չ կասեք «Ռեալի» մարզադաշտի անվանման փոփոխության մասին.
Այդպիսի բան հնարավոր չէ, որովհետեև դա հնարավոր չէ:
«Ռեալի»՝ կորպորացիայի վերափոխման մասին.
Դա նույնպես հնարավոր չէ: «Մադրիդը» պատկանում է իր անդամներին:
Դուք, ձեր ժամանակներում ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահն էիք: Հավատու՞մ էիք արդյոք, որ կարող եք տեսնել Իսպանիայի հավաքականի հաղթանակը Մունդիալում:
Ես հավատացող մարդ եմ, ու 2010 թվականին կյանքն ինձ պարգևատրեց իմ հավատի համար:
Բացի ֆուտբոլից ձեզ ինչ որ բան հետաքրքրու՞մ է:
Թենիս: Շատ եմ սիում այդ սպորտաձևը: Խաղացել եմ թենիս մինչև 91 թվականը:
Իսկ ճի՞շտ է, որ մի քանի օր դուք եղել եք թիմի նախագահը:
Այո´, դա այդպես է: Սանտիագոյի մահից հետո Իսպանիայի ֆինանսների նախարար Ֆերնանդես Օրդոնյեսը խնդրեց ինձ կարճ ժամանակով գլխավորել ղեկավարների խորհուրդը, քանի որ ես հասկանում էի ֆինանսական գործերից: Դա շատ մեծ պատիվ էր իմ համար: Հետո Լուիս դե Կարլոսը առաջարկեց ինձ անցկացնել նախագահական ընտրություններ, բայց ես հրաժարվեցի այդ առաջարկից և պաշտոնս զիջեցի նրան: Ես չէի ցանկանում անհամաձայնություն ստեղծել «Ռեալի» անդամների միջեև՝ դա մադրիդիզմի մի յուրահատուկ հատկություն է:
Արման Հարությունյան, Realmadrid.am