Դանի Կարվախալը «Էլչեի» դեմ խաղից հետո խոսեց լրագրողների հետ՝ կիսվելով տպավորություններով.«Մենք գիտեինք, որ բարդ է լինելու: «Էլչեն» ուժեղ մրցակից էր, բայց մենք լավ արդյունքի հասանք: Քանի դեռ Իլյարան գոլ չէր խփել, մրցակիցը միասնաբար էր խաղում, բայց այդ գոլի շնորհիվ սկսեց ավելի բաց ֆուտբոլ ընթանալ: Այս հաղթանակը մեզ վստահություն է տալիս «Շալկեի» դեմ խաղից առաջ: Բեյլի հարվածը ֆանտաստիկ էր: Ես տեսա, թե ինչպես նա հարվածեց, ու հետո ասացի՝ Աստված իմ, ինչպիսի՜ գոլ էր»:
«Թիմում բոլոր խաղացողներն էլ կարևոր են, բոլորն էլ մոտիվացված են ու իրենց ներդրումն են անում թիմի հաջողություններում, իսկ Անչելոտին մեզ ազատություն է տալիս, քանի որ այդ կերպ մենք ավելի մեծ արագություն ենք հաղորդում խաղին»,- նշեց Կարվախալը:
Եվ վերջում՝ ՉԼ-ի առաջիկա խաղի մասին.«Շալկեի» դեմ խաղը բարդ է լինելու, նրանք փորձելու են համախմբված գործել ու գոլ բաց չթողնել: Մենք ցանկանում ենք հաղթել: Այդ խաղը կայանում է չորեքշաբթի, իսկ արդեն շաբաթ օրը մեզ սպասվում է մադրիդյան դերբի»,- եզրափակեց Դանին:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am