Այսօր միասին դիտելու ենք «Ռեալի» մասնակցությամբ կայանսլիք Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի հանդիպումը:
Մի փոքր տեղեկատվություն հանդիպման մասին:
Այսօր «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունելու է «Էլչեին», որը կայացած 24 տուրերի արդյունքում աղուսյակում զբաղեցնում է 13-րդ տեղը, 14-րդ հորիզոնականում գտնվող «Օսասունայի» հետ հավասար միավորներ ունենալով: Թիմերի միջև կայացած առաջին մրցավեճում «Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ հյուրնկալվելիս կարողացել է նվազագույն հաշվով, դժվարին հաղթանակ տանել, հանդիպումը ավարտվել է 1:2 հաշվով:
Հանդիպումը տեղի է ունենալու «Ռեալի» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, որը տեղավորում է 85.454 երկրպագու: