HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻ.«ՀՈՒՍՈՎ ԵՄ ՈՒ ՎՍՏԱՀ, ՈՐ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԿԽԱՂԱ ԱՅՍ «ԷԼՉԵԻ» ԴԵՄ»
10:57:20 22.02.2014

«Բոլոր խաղերն էլ կարևոր են, իսկ «Էլչեն» մի թիմ է, որ մեզ խնդիրներ է առաջադրել»,- ասաց Կարլո Անչելոտին:

Ռեալ Մադրիդը այսօր Լա Լիգայի 25-րդ տուի շրջանակներում մրցում է «Էլչեի» դեմ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Նախախաղյա մամլո ասուլիսի ժամանակ Կարլո Անչելոտին խոսեց լրագրողների հետ.«Ես դեռևս վստահ չեմ մեկնարկային կազմի հարցում, քանի որ պտեք է սպասենք, թե ինչ որոշում կկայացնի վերաքննիչ հանձնաժողովը Կրիշտիանուի հարցում: Ես սպասում եմ նրանց որոշմանը, որ կկայացվի վաղը, որով, հուսով եմ, կկրճատվի որակազրկումը, ու նա կկարողանա խաղալ: Իլյարան կփոխարինի որակազրկված Մոդրիչին, իսկ Ռաֆայել Վարանը կխաղա Սերխիո Ռամոսի փոխարեն»:

«Ես չգիտեմ՝ ինչ տեղի կունենա Լա Լիգայի հաջորդ տուրում: Մենք հիմա կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա: Մենք ցանկանում ենք վաստակել երեք միավոր ու շարունակել մեր լավ ընթացքը: Մրցաշրջանի այս հատվածում բոլոր խաղերն էլ հավասարապես կարևոր են: «Էլչեն» մի թիմ է, որ կարող է մեզ խնդիրներ առաջադրել: Մենք պետք է զգոն լինենք, ինչպես միշտ, ու փորձենք մեր շանսերը առավելագույնս օգտագործել, որպեսզի երեք միավոր վաստակենք»:

Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկման ու բողոքարկման մասին.

«Չեմ կարծում, որ սա տրամաբանական է, ինչը ասել եմ մի քանի անգամ: Մենք բողոքը ներկայացրել ենք շատ վաղուց: Թղթաբանությունը ժամանակ է խլում, ու հիմա այն, ինչ կարող ենք անել, սպասելն է: Ես հույս ունեմ, որ որոշումը կկայացվի նախքան մեր թիմային հանդիպումը: Եթե նրան թույլ տան խաղալ, նա կխաղա, եթե ոչ, մեկ ուրիշը կխաղա նրա փոխարեն»:

«Կարծում եմ, որ նրան թույլ կտան խաղալ, քանի որ երեք խաղ որակազրկում ստանալ այն բանի համար, ինչ նա արեց «Ատլետիկի» դեմ խաղում, խեղկատակություն է: Նա հայտավորված է, ու ես վստահ եմ, որ նա կխաղա: Արդարությունը մնում է արդարություն: Նրանք իրենց ժամանակը ունեցել են: Հուսով եմ՝ հանձնաժողովը չի հավաքվի «Էլչեի» դեմ խաղից հետո, քանի որ այդ ժամանակ արդեն ուշ կլինի»:

Խաղին պատրաստվելու համար թիմը մեկ շաբաթ ուներ.

«Մենք լավ ենք աշխատել ու օգտագործել ենք ժամանակը, որ լավ մարզավիճակ ձեռք բերենք: Մենք նորմալ ծանրաբեռնվածությամբ ենք մարզվել, քանի որ թիմը շատ լավ ֆիզիկական վիճակում է այս պահին»:

«Խաղացողները այսքան շատ խաղերից հետո շատ լավ մարզավիճակում են, ու դա նշանակում է, որ թիմը լավ պատրաստված է: Այս ամիս մենք մի շարք խաղեր ունենք, որոնցից բոլորն էլ շատ կարևոր են: Ես մտահոգված չեմ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի համար: Կարծում եմ՝ խաղացողները թարմն են մոտենում առաջիկա խաղերին»:

Իլյարամենդիի մասին.

«Նա շատ է առաջադիմել ու մեծ վստահություն է ձեռք բերել: Նա նաև մեծ աջակցություն է ստանում Խաբի Ալոնսոյից: Մրցաշրջանի մեկնարկից հետո նա շատ է առաջադիմել: Նրա համար ավելի լավ կլիներ, որ խաղար Ալոնսոյի դիրքում, բայց վերջին մի քանի խաղերում նա ցույց տվեց, որ կարող է խաղալ նաև նրա կողքին, ինչը նրա մասին՝ որպես ֆուտբոլիստի, շատ բան է ասում»:

Նախապատրաստությունը Չեմպիոնների Լիգային.

«Այսօր կամ վաղը խաղալը ոչինչ չի փոխում (ասուլիսը կայացել է երեկ - խմբ.): Մենք բավականին ժամանակ ունենք, որ վերականգնվենք ու լավ պատրաստվենք «Շալկե 04»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղին: Խաղացողները շատ լավ գիտեն, որ մրցաշրջանի այս փուլում բոլոր խաղերն էլ շատ կարևոր են: Մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա: Իսկ Չեմպիոնների Լիգայի խաղին նախապատրաստվելու համար բավարար ժամանակ ունենք: Մենք խաղ առ խաղ ենք առաջ շարժվում ու վաղը փորձելու ենք հաղթել «Էլչեին»: Դրանից հետո միայն կկենտրոնանանք «Շալկեի» վրա»:

«Ատլետիկո Մադրիդի» մասին.

«Նրանք լավ հանդիպում անցկացրին «Սան Սիրոյում», ինչն անելը այնքան էլ հեշտ չէ: Նրանք հաղթեցին իրենց ճիշտ մոտեցման, ցուցադրած լավ ֆուտբոլի ու կազմակերպվածության շնորհիվ: Այն ծանր շաբաթը նրանք արագ մոռեցան»: Խոսելով այն տեղեկատվության մասին, թե «Ռեալը» հետաքրքրվում է Կուրտուայով, Կարլոն նշեց.«Մենք երկու հիասքանչ դարպասապահներ ունենք ու ևս մեկի կարիքը չենք զգում»: Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասին.«Կարծում եմ, որ լավ է, որ խաղն անցկացվում է չորեքշաբթի: Դա լավ օր է եզրափակչի համար»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4486 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33