Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ միշտ հիացել է իր ներկայիս թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղով:
Ուելսցի ֆուտբոլիստը նշել է, որ պորտուգալացի աստղի հետ ընկերական հարաբերություններ ունի:
«Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի թիմակից է ու ընկեր: Նա միշտ ինձ օգնում է ու տալիս է մի շարք խորհուրդներ: Նա իմ ֆուտբոլայկին կուռքն էր դեռևս նախքան մեր ծանոթությունը: Իսկ հիմա նա էլ ավելի է դարձել իմ կուռքը: Նրա շնորհիվ իմ ադապտացիան շատ արագ անցավ: Խաղադաշտում մենք հիանալի խաղային զույգ կարող ենք կազմել»,- նշել է Բեյլը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am