Իսպանական Marca պարբերականը իր այցելուների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի նրանց կարծիքը Իսպանիայի գավաթի եզրափակչի վերաբերյալ: Հիշեցնենք, որ իրար դեմ մրցելու են «Ռեալն» ու «Բարսելոնան»:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ երկրպագուները ավելի շատ հավատում են «արքայական ակումբի» հաղթանակին: Կարլո Անչելոտիի թիմի օգտին է քվեարկել հարցվածների 66%-ը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչներում «Ռեալը» հաղթեց «Ատլետիկոյին», իսկ «Բարսելոնան» առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am