«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ իր ապագայի վերաբերյալ պետք է որոշում կայացնի:
«Չնայած ոչ մշտական խաղային պրակտիկային, ես լավ վիճակում եմ: Մի պահ կգա, երբ ես պետք է մտածեմ, թե ինչ է լինելու հաջորդ մրցաշրջանում: Հիմա ես մտածում եմ ներկայի մասին ու ուրախ եմ, որ դուրս ենք եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Իսկ հիմա պետք է կենտրոնանանք Լա Լիգայի ու Չեմպիոնների լիգայի վրա, որը միշտ շատ հատուկ մրցաշար է», – ասել է Կասիլյասը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am