Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ընթացիկ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» մանկապատանեկան թիմերի անցկացրած հանդիպումների արդյունքները: Այս տուրում միայն իր մասնակցությունը չունեցավ «Բենխամին Ա-ն», քանի որ հանգստանում էր այս շաբաթ: «Կաստիլյան», «Խուվենիլ Գ-ն» և «Ինֆանտիլ Բ-ն» չկարողացան հաղթանակի հասնել իրենց մրցակիցների նկատմամբ, սակայան մյուս բոլոր թիմերը կարողացան հերթական 3 միավորը վաստակել:
«Կաստիլյան» չկարողացավ երրորդ անընդմեջ հաղթանակը տանել:
Չնայած որ «Կաստիլյան» առաջինը հասավ հաջողության, այնուամենայնիվ չկարողացավ միավոր տանել «Անդուվա» մարզադաշտից: «Կաստիլյայի» միակ գնդակը հեղինակեց Ռաուլ դե Թոմասը:
«Ռեալ Մադրիդ Գ-ն» ջախջախեց առաջատարներից մեկին:
«Ռեալ Մադրիդ Գ-ն» անհավանական հաղթանակ տարավ առաջնության առաջատարներից մեկի՝ «Տոլեդոյի» նկատմամբ, ով առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: «Սերուցքայինները» 5:0 հաշվով ջախջախեցին մրցակցին: Գոլերի հեղինակներ դարձան Մարիանոն, Մելերոն, Արայոն, իսկ Դանի Ռամիրեսը իր անվան դիմաց դուբլ գրանցեց:
«Խուվենիլ Ա-ն» խնդիրներ չունեցավ առաջնության հետնապահի հետ մրցավեճում:
«Խուվենիլ Ա-ն» 8:0 հաշվով ջախջախել է հետնապահ «Տալավերին»: «Սերուցքայինների» կազմում աչքի են ընկել Էնցոն (2), Ագոնեյը, Ալվարոն, Խուանխոն, Միկին և Մարկոսը:
«Խուվենիլ Բ-ն» շարունակում է առաջատարը մնալ:
Ֆերնանդո Մորիենտեսի թիմը շարունակում է իր խմբում առաջատարը մնալ՝ հաղթելով մրցակիցներին 6-րդ անընդմեջ արտագնա խաղերում: «Ալկալա Ա-ի» դարպասը գրավեցին այս անգամ Բաբունսկին և Ալվարոն:
«Խուվենիլ Գ-ն» ցավալի պարտություն կրեց «Տրիվալ Վալդերաս Ալկորկոն Բ-ից»
Բորխիի և Բասայի գոլերը բավական չեղան, որպեսզի «փոքրիկ արքաները» տուն վերադառնան 3 միավորով: Մրցակցի հարկի տակ նրանք պարտվեցին 3:2 հաշվով:
«Կադետ Ա-ն» այս շաբաթ իր երկրորդ հաղթանակը տարավ:
Այս անգամ նրանք առավելության հասան «Սան Ֆերնանդո Ա-ի» նկատմամբ: Գոլերի հեղինակներ դարձան Անդրեսը (3), Նեստորը (2) և Գոնսալոն:
«Կադետ Բ-ն» հերթական անգամ ջախջախեց իր մրցակցին:
«Ատլետիկո դե Պինտո Ա-ն» դարձավ «սերուցքայինների» հերթական զոհը, ով պարտվեց 8:0 հաշվով: Իր անվան դիմաց պոկեր գրանցեց Ֆրան Սանթոսը և մեկական անգամ աչքի ընկան Նիկուն, Էլիոթը, Մարտին և Իսմայիլը:
«Ինֆանտիլ Ա-ն» հաղթեց «Խետաֆե Բ-ին»:
«Ինֆանտիլ Ա-ն» իր հերթական տպավորիչ հաղթանակը տարավ այս անգամ «Խետաֆե Բ-ի» նկատմամբ, որի դարպասը ուղղարկեցին հինգ անպատասխան գնդակ: Գոլերի հեղինակներ դարձան Ալեքսը, Պեդրոն, Արանան և դուբլի հեղինակ դարձավ Խոսեն:
«Ինֆանտիլ Բ-ն» չկարողացավ դրական արդյունքի հասնել «Ատլետիկո Մադրլենիո Ա-ի» հետ խաղում:
Դավիթ Գոնսալեսի գլխավորած «Ինֆանտիլ Բ-ն» 2:0 հաշվով պարտվեց սեփական հարկի տակ:
Առաջատարը հերթական հաղթանակը տարավ այս անգամ արդեն «Ատլետիկո Մադրիլենիոյի» նկատմամբ:
Առաջնության առաջատարը շարունակում է անպարտելի մնալ: Այս անգամ մրցակցին նրանք հաղթեցին 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Լանչոն և Տեոն:
«Ալեվին Բ-ն» 3 միավոր խլեց «Խետաֆե Գ-ից»:
«Ալեվին Բ-ն» 2:1 հաշվով հաղթանակի հասավ մյուս մադրիդյան ակումբի նկատմամբ: Գոլերի հեղինակներ դարձան Արաուսը և Դե լա Վիբորան:
«Բենխամին Բ-ն» խայտառակ հաշվով պարտության մատնեց «Մեխորենիոյին»:
22:0: Ահա այսպիսի հաշվով հաղթեցին «սերուցքայինները»: Վեց անգամ աչքի ընկավ Ալեխանդրոն, հինգ անգամ՝ Իգնասիո Մայոն, երկուական անգամ՝ Ուգոն, Գիլյերմո Բերմեխոն, Լուիսը և Օսկարը, մեկական անգամ աչքի ընկան Խակոբո Ռամոն, Ալբերտոն և Էլիասը:
«Պրեբենխամինը» հաղթեց «Վիկալվարո Ա-ին»:
Կանտերայի ամենափոքրիկները 7:0 հաշվով հաղթեցին «Վիկալվարո Ա-ին»: Գոլերի հեղինակներ դարձան Էսկարտինը (2), Իկեր Մարտինեսը, Մարիոն, Իկեր Ֆերնանդեսը (2) և Խուան Դավիդը:
Հարութ Հակոբյան, Realmadrid.am