Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ գերազանցել է իր ցուցանիշները: «Ռեալի» 7 համարը մինչ օրս ավելի շատ գոլ է խփել, քան իր կարիերայի ընթացքում բոլոր մյուս մրցաշրջաններում մինչև նույն այս ժամանակահատվածը: Հաշվի առնելով «Վիսենտե Կալդերոնում» հեղինակած դուբլը՝ Ռոնալդուն անցկացրած 32 խաղերում ունի 34 խփած գոլ: Նախորդ և 2010/11 մրցաշրջաններում նա նույն քանակով խաղերում 33 գոլ էր հեղինակել, իսկ 2011/12-ին՝ 31 գոլ:
Դեռևս տարիներ առաջ փորձում էինք տարբեր ածականներ գտնել Ռոնալդուի խաղը նկարագրելու համար: Նրա ոսկեփայլ «Ոսկե գնդակը» ապացուցում է, որ նա միշտ ցանկանում է առավելագույնը քաղել յուրաքանչյուր խաղից: Այդ իսկ պատճառով էլ նա հերթական անգամ գերազանցում է իր ցուցանիշները: Դեռևս երեք ամիս կա մրցաշրջանի ավարտին, ու նա կարող է գերազանցել նաև մեկ մրցաշրջանի ընթացքում անձնական արդյունավետության ռեկորդը՝ 60 գոլ, որ սահմանվել է 2011/12 մրցաշրջանում:
Այս պահին պորտուգալացին 22 գոլ ունի իր հաշվին Լա Լիգայում, որտեղ լավագույն ռմբարկուն է, 9 գոլ՝ Չեմպիոնների Լիգայում, որտեղ նույնպես գլխավորում է ռմբարկուների ցուցակը, և 3 գոլ Copa del Rey-ում, որտեղ օգնեց թիմին դուրս գալ եզրափակիչ:
ՌՈՆԱԼԴՈՒԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 32 ԽԱՂԵՐԻՑ ՀԵՏՈ |
Մրցաշրջան |
Գոլեր |
2013/14 |
34 |
2012/13 |
33 |
2010/11 |
33 |
2011/12 |
31 |
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am