«Ռեալը» կարողացավ նորից հաղթանակի հասնել «Ատլետիկոյի» նկատմամբ ու դուրս գալ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Ներկայացնում ենք հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները:
Իկեր Կասիլյաս - 8 - Կարողացավ նորից անառիկ պահել սեփական դարպասը՝ խաղավերջում ֆանտաստիկ սեյվ կատարելով:
Կարվախալ - 7.5 - Շատ լավ էր գործում, ակտիվորեն միանում էր գրոհներին, շատ լավ պաշտպանվում էր:
Վարան - 7.5 - Վերադարձից հետո շատ լավ խաղ ցուցադրեց: Հատկապես լավ էին ստացվում հեռահար փոխանցումները պաշտպանությունից հարձակման գիծ: Պաշտպանությունում էլ խնդիրներ չուներ:
Ռամոս - 6 - Մեկ խաղակես անցկացրեց՝ ցուցադրելով վստահ ու անսխալ ֆուտբոլ:
Արբելոա - 7 - Վստահ խաղ ցուցադրեց պաշտպանությունում՝ սխալներ չգործելով: Հարձակման առումով մի փոքր կաղում էր:
Ալոնսո - 7 - Ստաբիլ խաղ՝ առանց արտասովոր իրադարձությունների: Իրեն հատուկ խաղ ցուցադրեց:
Իլյարամենդի - 7.5 - Շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց երիտասարդ բասկը: Շատ ակտիվ էր, անընդհատ գրոհներ էր սկսում: Շատ լավ պաշտպանվում էր:
Մոդրիչ - 8 - Շատ լավ խաղ ցուցադրեց Մոդրիչը՝ նորից փայլելով խաղադաշտում: Խորվաթ ֆուտբոլիստը շարունակում է հիացնել:
Իսկո - 7 - Վերադարձել էր մեկնարկային կազմ, փորձում էր անընդհատ աչքի ընկնել, սակայն շատ բան չէր ստացվում Իսկոյի մոտ:
Բեյլ - 7.5 - Գարեթը կարողացավ 11 մետրանոց վաստակել, ու շատ ակտիվ էր խաղի ընթացքում:
Ռոնալդու - 8.5 - Ռոնալդուն վերադարձել էր մեկնարկային կազմ, ինչը նշանավորեց երկու խփած գնդակներով՝ 11 մետրանոցներից, որոնցից առաջինը անձամբ վաստակեց:
Փոխարինումներ
Նաչո - 6 - Փոխարինեց Ռամոսին, բավականին լավ ֆուտբոլ ցուցադրեց, սակայն զգացվում էր, որ լարվածություն կար նրա մոտ:
Կազեմիրո, Խեսե - Ա/Գ
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am