Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը ԶԼՄ-ների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ Կարլո Անչելոտին ներողություն է խնդրել իրենից իր աղջկա հայտարարության համար: Իկերը նշել է, որ ոչ մի լուրջ բան չի եղել:
«Ես ու Անչելոտին զրուցեցինք ու փակեցինք այս թեման: Ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել»,- ասել է Կասիլյասը:
Նշենք, որ Կատյա Անչելոտին՝ Կարլոյի դուստրը, իր դժգոհությունն էր հայտնել երկրպագուներից ու լրատվամիջոցներից, որոնք արժանիորեն չեն գնահատուկ Դիեգո Լոպեսին: Նա նշել էր, որ բոլորը անհարգալից են վերաբերվում Լոպեսին՝ անընդհատ ասելով, թե ինչու՞ Իկեր Կասիլյասը չի խաղում ազգային առաջնությունում: Եվ վերջում Կատյան նշել էր, որ Լոպեսը մեծ որակների տեր ֆուտբոլիստ է:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am