Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Հեշտ չէ խաղալ «Վիսենտե Կալդերոնում», հատկապես՝ այս մրցաշրջանում: «Ատլետիկոն» պարզապես անհավատալի վիճակագրություն ունի սեփական դաշտում անցկացրած խաղերում:
Այսօրվա խաղին մենք մոտեցել էինք՝ մոռանալով առաջին հանդիպման արդյունքը, չէ՞ որ կարող էր տեղի ունենալ ամեն ինչ:
Մենք սովորում ենք մեր փորձի վրա, ու այսօր իմ մոտ աշխատեց 6-րդ զգայարանը: Ես սառնասիրտ էի երկրորդ հարկում գնդակի համար պայքարելիս:
Մարզիչը որոշեց ինձ դաշտ դուրս բերել ու Պեպեին հանգիստ տալ, քանի որ զգացվում էր երկրպագուների կողմից ցուցաբերվող ճնշումը: Ի ուրախություն մեզ՝ հասանք մեր նպատակին:
Ռոնալդուի հետ տեղի ունեցա՞ծը: Իրականում ես բան չհասկացա: Մենք պարզապես քայլում էինք ու զրուցում: Բայց չեմ կարծում, որ մեկի պատճառով պետք է պատժել ողջ մարզադաշտին»,- ասել է Ռամոսը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am